Friday, July 27, 2012

Սկանդալային մանրամասներ Մերիլին Մոնրոյի կյանքից. Ջեյն Լոուրենսը պնդում է, որ նա քնել է Մոնրոյի հետ


Բարև ընթերցող ջան, մի շատ ուշագրավ հոդված կարդացի, որը որոշեցի թարգմանել նաև քո համար։ Կարծում եմ քեզ էլ հետաքրքիր կլինի։ 

Մերլին Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակվել է մի նոր գիրք, որտեղ բացահայտվում են այլ կանանց նկատմամբ սեքս սիմվոլի սեքսուալ համակրանք զգալու մասին փաստեր։ Գիրքը կոչվում է «Մերիլին Մոնրո. Իմ փոքրիկ գաղտնիքը», որը գրվել է դերասանուհու առաջին երկրպագուների ակումբի անդամի՝ Ջեյն Լոուրենսկի հիշողությունների հիմման վրա, ով այն ժամանակ 16 տարեկան է եղել։
Օրինակ, գրքի մեջ նկարագրվում է մի դրվագ, որտեղ 29-ամյա դերասանուհին համբուրել է իր երկրպագուհու շրթունքները՝ շատ մեղմորեն ու երկար։ Տիկին Լոուրենսը հիշում է նաև, թե ինչպես նա դարձավ էկրանի աստվածուհու ամենավստահելի անձնացից մեկը, ում նա «իմ փոքրիկ գաղտնիք» էր անվանում և ինչպես էր գերաստղը իր՝ անչափաահասի հետ սեռաական հարաբերություններ ունենում։

Ջեյն Լոուրենսը 12 տարեկան էր, երբ հանդիպեց Մերիլինին։ Նրանք շատ մտերմացան հատկապես այն բանից հետո, երբ պարզեցին, որ երկուսն էլ միևնույն մանկատնից են եղել 14 տարվա տարբերությամբ և երկուսն էլ չեն իմացել իրենց իրական հայրերին։ Ջեյնը հաճախ էր կիսվում Մերիլինի հետ իր սեքսուալության մասին մտահոգություններով, ինչին մոնրոն պատասխանում էր, որ անկախ նրանից թե ինչպիսին են մարդու նախասիրությունները, սերը մնում է սեր։
Չնայած Ջեյնը նախկինում ունեցել էր սեքսուալ հարաբերությունների փորձ իր սեռի ներկայացուցիչների հետ, բայց 1955 թվականի մի երեկող՝ «Ջնթլմենները գերադասում են շիկահերներին» լեգենդար ֆիլմի նկարահանումների ժամանակ աստղը հեղափոխեց ջեյնի պատկերացումները «սեքսուալ նախասիրություններ» ասվածի վերաբերյալ։ Նա պատմում է, որ այդ օրը գնացել էր Մոնրոյի լոս Անջելեսյան բնակարան, որպեսզի օգնի դասավորել գրադարակները, սակայն երեկոյին ընդառաջ, տան դեկորի աշխատանքները վերածվեցին ավելի քան ինտիմ ինչ որ բանի։
Լոուրենսը հիշում է նաև, որ դերասանուհին օգտագործում էր Նեմբուտալ թմրադեղերը՝ շամպայն խմելիս, ասելով. «Շամպայնը ինձ ուրախացնում է, իսկ հաբը ինձ էլ ավելի արագ է ուրախացնում»։ Երբ Ջեյնը դասավորում էր գրքերը, Մերիլինը անակնկալի էր բերել նրան ու կրքոտ համբույր էր պարգևել։
«Հաջորդ մի քանի րոպեները դարձան գրեթե անէական, երազանքի պես, թեթև։ Իմ սրտի աշխատանքը ինտենսիվացավ, երբ Մերիլինը ինձ կրկին համբուրեց։ Մենք անցանք հյուրասենյակով ու մտանք նրա ննջարան։ Մերիլինը օգտագործում էր իր լեզուն և դա ինձ համար ամբողջովին նոր զգացողություն էր։ Իմ նախորդ սեքսուալ հարաբերություններում այլ կանանց հետ միշտ առկա էր ամոթխածություն ու կաշկանդվածություն, բայց ոչ երբեք այն քացն ու կիրքը, որ Մերիլինն էր ցուցաբերում», - պատմում է Ջեյնը։
Ջեյն Լոուրենսը հետագայում շարունակել է լեսբիական մնալ և սեքսուալ հարաբերություններ է ունեցել ինչպես այլ կանանց հետ, այնպես էլ Մոնրոյի, սակաայն ինքը՝ Լոուրենսը չի հավատում, որ Մերիլինը լեսբիական է եղել։ «Նա պարզապես ազատ հոգի ուներ, նա շատ բաց մարդ էր», - պատմում է Ջեյնը։ Չնայած սեքսուալ հարաբերությունների վերաճելուն, նրանց մտերմությունը տեևական բնույթ ուներ և նրանք մտերիմ ընկերուհիներ էին տասը տարվա ընթացքում՝ մինչև Մերիլինի մահը։



No comments:

Post a Comment