Saturday, July 14, 2012

Եթե գիտեիք որ 44 ձայն չեք հավաքելու, էլ ինչու՞ կազմակերպեցիք

Բարև ընթերցող ջան, ինչպե՞ս ես։ Ես օր օրի ավելի եմ համոզվում այն բանում, որ մեր խորհրդարանը տեղով թերություն է մի մեծ՝ վերից վար, դիմադիրներով ու ընդդիմադիրներով հանդերձ։ Ու էս իմ համոզման ֆոնի վրա եթե գումարենք էն ցիրկը, որին վերածվեց Վահե Ավետյանի սպանության բացահայտման և պատժման արդար մղումը, ու զզվելը պարզապես գալիս է, հատկապես այսպես կոչված ընդդիմությունից։

Օրինակ ես չեմ, դու ես ընթերցող ջան, կարաս բացատրես ինձ Ժառանգության խիստ ազատ ու խիստ դեմոկրատ (ձեռքի հետ էլ ամերիկացի Մելիսսա Բրաունի ամուսին) Արզումանյանի հայտարարության իմաստը։ Երեկ Ժառանգության պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում հենց ինքը՝ Արզումանյանը, հայտարարեց, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության հեղինակը ոչ թե ՀԱԿ-ն է, այլ ժառանգությունը, իսկ այսօր արդեն Արզումանյանը հայտարարեց, որ ի սկզբանե էլ պարզ էր, որ 44 ստորագրություն հավաքելն անհնար էր լինելու։
Հիմա ես չեմ հասկկանում, Արզումանյանը դիտավորյալ է պադնոժկա տալիս Ժառանգությանը, թե փայլուն ինտելեկտի խավարման արդյունքում, բայց ինձ մոտ նման անպատասխանատու մոտեցում պարզապես զազրանք է առաջացնում։ Ի՞նչ է նշանակում մենք ի սկզբանե գիտեինք։ Բա որ գիտեիք, ինչու՞ ի սկզբանե կազմակերպեցիք, չեք հասկանում, որ մարդկային կյանքի շուրջ քաղաքական ինտրիգներ ստեղծելը ու դիվիդենտներ քաղելը ոչ այլ ինչ է քան ստորություն։ Եթե ի սկզբանե համոզված էիք, որ ԲՀԿ-ն Ձեզ չէր միանալու, կենտրոնայիք նրա վրա ճնշում գործադրելուն, բայցահայտ հայտարարությունների ու բանակցությունների միջոցով, բայց այս ողջ ընթթացքում մենակ գզվռտվում էիք ՀԱԿԿ-ի հետ, թե ով է առաջինը նախաձեռնել։
Ընթերցող ջան, ու ամենալացելու զավեշտը նրանում է կայանում, որ էս քաղաքական միկրոբներն ու տկրները, ովքեր նույնիսկ 30 ստորագորության չկարողացան հավաքել հիմա խոսում են միասնական ընդդիմադիր թեկնածու առաջադրելու հավաքականից։ Ախպե՜ր, դու ավելի լավ է միասնաբար իջեք ԱԺ բուֆետ ու միասնաբար մեղր ու պոպոկ կերեք, մեկ էլ տեսար մյուս անգամ ավելի թասիբող գործեք։

1 comment:

  1. Դիմադիր բառը սխալ ես գործածում։ Ընդդիմադիրը գալիս է ընդդիմանալ բառից, իսկ դիմադիր նշանակում է դիմացը դրած։ Ճիշտն իշխանամետն է, կամ իշխանականը...
    Մնացածի առումով մեկնաբանություն չունեմ։ ԱԺ կոչվածը ինձ խիստ զզվեցրել է։ Ավելի շուտ ազգային նախիր է հիշեցնում, քան ազգային ժողով...

    ReplyDelete