Wednesday, July 4, 2012

ԱԺ-ի հին-նոր լկտին՝ Թոխմախի Մհերը

Բարև ընթերցող ջան, գիտե՞ս, սկզբում նախընտրական թոհուբոհի ընթացքում, հետո էլ հետընտրական շրջանում Լֆիկա-Նեմեցական ցինիզմի ու բեսպրեդելի ֆոնի վրա մի տեսակ աչքներիս չէր երևում մի յալ ակնառու լկտի ու բեսպրեդելշիկ՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նույն ինքը Թոխմախի Մհերը։ Այնինչ, սույն խեղկատակը դիտարժան էկզեմպլյար է։
Օրինակ, դեռ մի քաանի շաբաթ է, ինչ ձևավորվել է Ազգային Ժողովի նոր կազմը, իսկ Թոխմաթի Մհերը արդեն իսկ իր վարքի ամեն դրսևորումով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի ինչպես օրենքի ու ներքին կանոնակարգի, այնպես էլ էլեմենտար էթիկայի ու դաստիարակության վրա։ Բերեմ երկու օրինակ։

Համաձայն ԱԺ կանոնադրության, խորհրդարաանի կենտրոնական մուտքից մեքենայով կարող են ներս մտնել միայն ԱԺ նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժղովի պետերը, ինչպես նաև երկրի նախագահը, վարչապետն ու նախարարները։ Բայց արի ու տես, որ Թոխմախի Մհերի տա՜նձին էլ չի, ինքն էլ արխային քշում-մտնումա հենց էդ մուտքով։
Մյուս հատկանշական օրինակը կապված այս արարածի հետ հենց այսօրվա լուրերից է։ Բանն այն է, որ մեծանուն պատգամավորը որոշել է նույնիսկ իր աշխատասենյակի ինտերիերի հարցում մատնանշի, որ ինքը վեր է ամեն ինչից ու ամեն ոքից։ Էս խելոքը, բռնելա ու հիմնարար վերանորոգումա սկսել, ընդ որում ԱԺ շենքի միատիպ փայտից պատուհանները փոխել ու եվրոպատունաններա դրել։ Սա էլ հերիք չէ, համարելով, որ իր աշխատասենյակը շատ փոքր է իր նման քաղաքական հսկայի համար, հարևվան աշխատասենյակների հաշվին մեծացրել է այն՝ քանդելով ՕԵԿ-ական պատգամավորներից մեկի աշխատասենյակի պատը և դրա հաշվին իր սենյակին ավելացրել է սպասասրահ՝ քարտուղարուհիների համար։ ԻԻ դեպ, ասում են, թե սա խիստ զայրարել է Բիշարյանին և վերջինս բողոքել է Հովիկ Աբրահամյանին։
Բա ընթերցող ջան, մեկը չլինի ասի, տո այ Ե՜զ, տո դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, որ ապականում ես ԱԺ շենքի տեսքը քո եվրոպատուհաններով ու դա էլ հերիք չէ, քո կապրիզով ինչ որ պատեր ես քանդում ու նորերը կառուցում շենքի ներսում։ Կարողա՞ սա գիտի իր պապական գեղի պապական տաննա կամ գոմում, որ իրա հայեցողությամբ սենց ճարտարաաետական ֆինտերա անում։
Նեմեցից ոնց որ թե պրծանք, ու քանի որ նախադեպըը կա, պետքա ցուցակ կազմել, թե ովքեր են լինելու հաջորդները ում պետք է կտցնել/չափալախել ու ասել ադիոս ամիգո... չնայած, Թողմախի Մհերի պարագայում կարող է դրա կարիքն էլ չլինի։ Ասում են, թե էս տմարդի հրամանով, վերջերս սպանվելա քրեական աշխարհի հեղինակություններից մեկի որդին ու հանցագործ աշխարհի մի խումբ կարկառուն ներկայացուցիչներ մահապատժի վճռ են կայացրել... Տեսնենք-տեսնենք, ամոթելա, բայց ես չգիտեմ էլ, թե որ տարբերակը ավելի կցանկանայի, որ իրականանար։

No comments:

Post a Comment