Saturday, July 7, 2012

Թոխմախի Մհերի «ցնցող» հարցազրույցը

Բարև ընթերցող ջան, կներես եթե զզվցնում եմ Թոխմախի Մհերի թեմայով, բայց իմ համար իր հարցը կարևորագույնա, որովհետև ինչպես գրել էի նախորդ գրառմանս մեջ, նրա օրինակի վրա երևալու է, թե ինչքանով էր Նեմեցի դեպքը նախադեպային ու հեռանկարային։ Համ էլ, սիրելի ընթերցող, իրոք շատ «հաջող» հարցազրույցա տվել էս խելքի կծիկը, կարդում ես ու «հաճույք» ստանում նրա փայլուն մտքի թռիչքից։ Մի քանի մեջբերում.


«Ես իրենց հետ չեմ շփվում, ճիշտ է իմ քրոջ որդին է, բայց ես իրենց հետ չեմ շփվում, լսել եմ, որ զենք է հայտանբերվել իր մոտ։ Ոնց օրենքը ճիշտ է համարում, թող այնպես էլ անի, դա ինձ չի հետաքրքրում։»
 Տեսնում ե՞ս, ընթերցող ջան, սրբություն չունեցող մարդը սենցա լինում. երբ դա իրեն ձեռք է տալիս, կարող է հարազատ արյունն էլ ուրանա, ջհանդամ թե ոչ ոքք չի հավատա, որ ինքը սուտ չի խոսում։ Հետո էլ, մեր Թողմախչուն պետքա տեղեկացնել, որ ինքը շատ փոքր մարդուկա, որ «դաբռո» տա, որ ամեն ինչ լինի «ոնց օրենքը ճիշտ է համարում» ու առավել ևս, հաշվի առնելով, որ ինքը դե յուրե օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, օրինականության պահպանությունը էն հարցերից է, որ իրեն պետք է խիստ հետաքրքրի։
«Քրոջս որդու անունը հանցագործությունների հետ կապված պարբերաբար չի շրջանառվում, դե, մեկ-երկու դեպքը չի նշանակում, որ... 37-40 տարեկան մարդ է, երկու անգամ եղել է, ինչքան մարդիկ կան, որ տարին մեկ ինչ որ բանի մեջ ընկնում են։ Սա երկրորդ դեպքն է, և եթե օրենքը գտնում է, որ ինքը մեղավոր է, ես հո չե՞մ կարա... ու ամբողջ թաղը ինձ քրոջ որդի և եղբոր որդի է... ես չեմ կարա բոլորի համար պատասխան տալ։»
-  պարբերաբար չի շրջանառվում, դե, մեկ-երկու դեպքը չի նշանակում
Հենց դա էլ նշանակում է Մհեր ջան, առավել ևս, որ մեկ-երկու դեպք չէ, պարզապես էդ երկու դեպքն է լուսաբանվել և հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել։
ինչքան մարդիկ կան, որ տարին մեկ ինչ որ բանի մեջ ընկնում են
Ամեն մեկը իր համար է պատասխան տալիս, անկախ նրանից, թե ինչքան մարդ է գլուխը պատով տալիս, դա դեռ արդարացում չէ։
- ամբողջ թաղը ինձ քրոջ որդի և եղբոր որդի է...
Աչքներս լույս, փաստորեն մոլախոտը իրոք շուտ ու շատ է բազմանում
- ես չեմ կարա բոլորի համար պատասխան տալ...
Եթե էդ քո կոդլին դուխ ու պռախոդ տալ կարողացել ես, ապա պատասխան էլ կկարող ես տալ ու մեծ հույսեր ունեմ, որ կտաս։


Այն հարցին, թե արդյո՞ք իր անձի հետ կապված որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս պատմության մեջ, Թոխմախի Մհերը ասել է.
«Շատ բաների մասին կարելի է մտածել, բայց հլը արտահայտվելու ժամանակը չէ, երբ որ պետք եղավ, ես կարտահայտվեմ։ Չեմ կարա բոլորին կանտրոլ անեմ, ով ոնց ուզում է, ով ինչ կյանքով ուզում է, էդ կյանքով էլ ապրում է։»
 Արտահայտվելու ժամանակը չգիտեմ, բայց գրագետ հայոց լեզու սովորելը երբեք ուշ չէ։ Ինչ վերաբերում է կանտրոլ անելուն, ապա ինչպես ասեցի, Թողմախի Մհերը լավ կանի իրա լածիրակներին կանտրոլ անի ու հիշի, որ այո´, ամեն մարդ ապրում է այն կյանքով, որ ուզում է, բայց եթե իր նախընտրած կյանքը չի տեղավորվում օրենսդրության ու բարոյականության սահմաններում, ապա այդ ապրելակերպի տերը պետք է պատժվի։



No comments:

Post a Comment