Friday, July 6, 2012

Արդյոք Թոխմախի Մհերը վայր կդնի՞ իր մանդատը

Բարև ընթերցող ջան, լավ նորություններն ավելանում են ու էսօր արդեն lragir.am-ն ա անդրադարձել Թոխմախի Մհերի հրաժարականի հարցին։ Ճիշտ ա, իրանք էդքան լավատես չէին էս հարցում, ինչքան ես, բայց դե ամեն դեպքում, ամեն ինչ սկսվում է առաջին քայլերից, իսկ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մինչև չլինի հասարակական լայն արձագանք, իշխանությունները իրար չեն սկսում գալ։
Ամեն դեպքում, ընթերցող ջան, չի էլ կարելի ասել, որ Լրագրի մտահոգություններն անհիմն են, երբ այն գրում է, որ սա ոչ առաջին, ոչ էլ եզակի դեպք է, երբ իշխանավորներից մեկի հարազատ-բարեկամին են ձերբակալում՝ ինչ որ հանցագործության մեղադրանքով, բայց ամենևին էլ հաճախ չի, որ դա բերում է ազդեցիկ իշխանավոր պաշտոնանկությանը։ Փաստացի, Նեմեցի դեպքը առաջին նախադեպն է, երբ կատարված ապօրինությանը հետևեցին կոնկրետ քայլեր։

Այնուամենայնիվ, ընթերցող ջան, արի հասկանանք, թե ինչքանո՞վ է իրատեսական Թոխմախի Մհերը հրաժարականին սպասելը։ Միանգամից ասեմ, որ բավականին քիչ հավանական է, որ զուտ այս մի ձերբակալությամբ մենք կկարողանանք նրան ասել давай до свидания ասել քաղաքականության այս տիտանին, սակայան ամեն ինչ անհույս չէ։
Ես վստահ եմ, որ նեմեցատիպ արարածների համար խիստ փորձաշրջան է սահմանվել ու ով մինչև նախագահական ընտրությունները նկատվի ինչ որ անհամության մեջ, բավականին խիստ է պատժվելու ու կապ չունի թե դա ով է ու ինչ քաշ ունի իշխանական բուրգում, մեկ ա, նախագահից էլ ուժեղ տղա չի լինի, իսկ քանի որ նախագահի ուժը Նեմեցի վրա պատեց, ապա տարբեր Թոխմախի Մհերների վրա կպատի ու կպատի։
Ասել ա թե, ընթերցող ջան, մնումա նստենք թախտին ու սպասենք Թոխմախի Մհերի հերթական կիքսին ու էդ ժամանակ արդեն վստահաբար Նեմեցին կմիանա ևս մի ստորացված զոռբա։

No comments:

Post a Comment