Monday, July 23, 2012

Իսկ դուք գիտե՞ք, որ Լֆիկի հարստության հիմքում սպանություններ կան

Բարև ընթերցող ջան։ Նայելով, թե ինչպես է փորձում Լֆիկը իր համար ստեղծել բարի, անշառ, մի քիչ դեբիլոտ ծաղրածուի կերպար, մոտս մեծ տագնապ է առաջանում, որովհետև կհավատաք, թե ոչ, բայց դա իրականում ամենախելացի բանն է, որ կարող էր անել Լֆիկի տեղը հայտնված մարդը։ Այս կերպով, նա երկարաժամկետ մտածողություն է ցույց տալիս, որովհետև տարիներ անց, մարդիկ չեն հիշի, թե որքան արյուն կա նրա ձեռքերի վրա, չեն հիշի, թե ինչ անհագ ժլատություն ուներ ինքը, բայց կհիշեն, որ ինքը օլիգարխներից միակն էր, ով օրը մեջ ծիծաղեցնում էր հասարակությանը՝ իր հերթական բթամիտ արարքով կամ ակնարկով։
Ուզում եմ պատմել Ձեզ, որ վերջինիս վերելքը սկսվեց դեռ իննսունականներին, երբ նա գործընկեր դարձավ այդ ժամանակ Հայաստան սկանդինավյան յուղեր ու ձեթեր ներկրող Կարմիր Խաչի մի ներկայացուցչի հետ։ Դե բնականաբար, այդ ժամանավա տրամաբանության համաձայն, ամեն ինչ այդքան էլ մաքուր չէր ու մարդասիրական օգնության համար տրամադրվող յուղերն ու ձեթերը իրականում վաճառվում էին ու այդ սխեմայի պատասխանատուն Լֆիկն էր, իսկ նրա գրծընկերը պատասխան էր տալիս եվրոպացիների հետ կապերի համար։

Մի որոշ ժամանա անց, երբ Լֆիկը արդեն դեմփինգի, ահաբեկման ու խարդախությունների միջոցով դուրս մղեց շուկայից բոլոր մրցակիցներին կենդանական և բուսական յուղերի ու ձեթերի շուկայից, նա հետամուտ եղավ, որպեսզի իր նոր կայսերության բոլոր մեխանիզմներն աստիճանաբար անցնեն իր և միայն իր ազդեցության տակ։ Մի որոշ ժամանակ անց, նրա վրա էին գրանցված բոլոր պահեստները, նա արդեն ուներ մեծածախ գնողների բանակ իսկ նրա բիզնեսի ծավալը մեծացնելուն խանգարում էր միայն նրա նախկին գործընկերը, ում անունը Դավիթ էր։
Ճիշտն ասած հստակ չգիտեմ, Դավիթը հրաժարվել էր կատարել Լֆիկի նոր պայմանները, թե ուղղակի Լֆիկը որոշել էր սար ու ձոր չնկնել, բայց փաստը մնում է փաստ՝ Դավիթին սպանեցին, ընդ որում, նորանկախ հանրապետության պատմության ամենապրոֆեսսիոնալ իրականացված պատվիրված սպանությունն էր. Ծակել էին Դավիթի մեքենայի անիվը ու երբ վերջինս զբաղված էր ուսումնասիրելով, թե ինչ է եղել անիվին, մոտիկ տարածությունից խլացուցիչով ատրճանակով կրակել էին ծոծրակին՝ Դավիթի մանուկ որդու աչքերի առջև (ասում են, երեխան կորցրել էր խոսելու ունակությունը, բայց ես ավելի հակված եմ հավատալու, որ նրա մորն ու ընտանիքին պարզապես ահաբեկել են)։ Սպանությունը այդպես էլ չբացահայտվեց։
Դրանից հետոն արդեն բոլորն էլ գիտեն, ձեթերի ու յուղերի շուկայի մոնոպոլիզացմանը հետևեց շաքարինը, հետո ռեստորաններ, սիթիներ և այլն, և այլն։ Այժմ այս մարդակեր ճիվաղը զբաղված է նրանով, որ ձեռք է առնում մի ամբողջ ժողովրդի, իսկ որ ամենասարսափելին է, ժողովրդի մի ստվար զանգված չի հասկանում, որ ոչ թե իրենք են «ղժժում» Լֆիկի վրա, այլ Լֆիկը՝ մեր։

No comments:

Post a Comment