Thursday, July 12, 2012

Գեղամյանն իհարկե Հուդա է, բայց այս անգամ ճիշտ բան է ասել

Բարև ընթերցող ջան, երևի դու էլ նկատած կլինես, որ այսօր առավոտվանից գրեթե բոլոր լրատվականները տեղեկատվություն են տարածել Արտաշես Գեղամյանի վերջին ասուլիսի վերաբերյալ։ Ընդ որում, շեշտադրվում է միայն այն հանգամանքը, որ Գեղամյանը բացահայտ պռո-նեմեցական բաներ է խոսել ու «Գեղամյանը Հայրապետյանին շատ բարձր տղա է համարում» տիպի վերնագրերն անպակաս են։
Ինչ մեղքս թաքցնեմ, ընթերցող ջան, ես սկզբում վերնագրից հետևություն արրեցի, թե լավ, մարդ էլ էդ աստիճան դավաճան ու ուրացող լինի, բայց հոդվածը կարդալուց հետո, հասկացա, որ ամեն ինչ այդ աստիճան միանշանակ չէ։ Չէ, ի՞նչ խոսք, անհերքելի է, որ Դհոլը գտնվում է հաճախորդացման վերջին ստադիայում ու մոռացել է իր անցյալը, ի՞նչ խոսք, նրան սապոն է պետք, որ Նեմեցին էլ ավելի հաճոյանա, բայց մարդը մի շատ ճիշտ հարցադրում է արել.
«Հայտնի ծանոթ դեմքերին երբ տեսա թե հուղարկավորության ժամանակ, թե բողոքի ժամանակ, ակամայից հիշեցի մեկ ուրիշ ողբերգություն` Պողոս Պողոսյանի սպանությունը: Չգիտես ինչու այդ քաղաքական լիդերներից եւ ոչ ոք չգնաց թաղմանը, հարցազրույցներ չտվեց, գլխին մոխիր չլցրեց, ինչի ականատեսն ենք մենք հիմա»:
Իրոք որ, բա ու՞ր էիք, երբ Քոչարյանի ժամանկ էին նույն ախռաննիկները մարդ սպանում, ինչու՞ մի հատ ծպտուն չհանեցիք, ինչու՞ հուղարկավորությունների չմասնակցեցիք, թե էն առիթավորվող դեմքերից եք, որ ազատությունից ձայնները բացվում է։
Այնքան եմ հոգնել էս պատմություններից ընթերցող ջա, այնքա՜ն։ Հիմա էլ որ լսում եմ, որ Վահե Ավետյանի մարվան քառասունքին համահայկական մոմավառություն են ուզում կազմակերպել, արդեն հասկանում եմ, որ համը ամբողջությամբ դուրսա եկել։ Արդեն մոլորվել եմ, չեմ կարողանում կողմնորոշվել, թե ով է ինձ համար ավելի զազրելի՝ մարդասպան ու լկտի օլիգարխ Նեմեցը, թե Նեմեցի բեսպրեդելին զոհ գնացած բժշկի մահը ֆետիշի վերածող կեղծավոր գործիչները։

No comments:

Post a Comment