Thursday, July 5, 2012

Ձերբակալվել է Թոխմախի Մհերի քրոջ տղան

Բարև ընթերցող ջան։ Գիտե՞ս, աչքիս իմ բլոգին ոստիկանությունը հետևումա, բայց լավ մոմենտով՝ օգտագործելով այն, որպես հետագա գործողությունների ինստրուկցիա։ Երեկ էի դեեռ գրել Թոխմախի Մհերի բեսպրեդելի մասին, իսկ էսօր արդեն ձերբակալվելա նրա քրոջ տղան՝ Արման Բադալյանը, որը կասկածվումա մի քանի սպանությունների մասնակցելու համար։
Շրջանառվում են երկու քրեական գործերի անուններ՝ 2008 թվականի մարտի 4-ին սպանությունով ավարտված Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքը և սույն թվականի հունիսի 22-ին նույն համայնքում տեղի ունեցած քրեական հեղինակություն Սուրեն Զորոյանի (Բիճ մականունով) սպանությունը։

Պարզ է երկու բան. նախ, առանց քեռու «դաբռոյի» եգյանը էդքան վեր-վեր անողը չէր ու համաձայն խոսակցությունների, Արման Բադալյանը հանդիսացել է Թոխմախի Մհերի բանդիտական գործողությունների հիմնական կատարողն ու կազմակերպիչը։ Պարզ է նաև, որ այս ամենը հենց այնպես չէ ու եթե չլիներ 2008 թվականի սպանության մասին հիշատակումը, ապա ես դեռ կմտածեի, որ այս կերպ ուզում են փրկել նրա քրոջ որդյակին՝ հանցագործ աշխարհի վրեժից, բայց քանի որ հիշել են նաև րորդ տարվա վաղեմությամբ դեպքը, ապա ենթադրում եմ, որ Թոոխամախի Մհերի գլխեն շատ սև ամպեր են կուտակում և եթե դա այդպես է, ապա ես չեմ զարմանա, որ Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելը լինի միակ նմանօրինակ դեպքը։
Բա, ընթերցող ջան, չգիտեմ դու ոնց, բաց ես ինչ որ շարժ եմ նկատում, պարզապես դեռ չեմ կարողանում հասկանալ այդ շարժի ուղղվածությունն ու մասշտաբենրը։

No comments:

Post a Comment