Tuesday, May 1, 2012

Նեմեցի ու Լֆիկի նոր արկածները

Բարի լույս ընթերցող ջան։ Ո՞նց ես, ի՞նչ կա-չկա։ Էս քանի օրա ձեռներս ստեղնաշարին չէին հասնում որ մի երկու բան գրեի, բայց էսօր մի քիչ կշփվենք, որովհետև մեր ակնառու օլիգարխները չեն կարում գոնե երկու օր առանց բլթցնելու տեղները տիտիկ անել։ Դե իսկ այն փաստը, որ լիֆիկա-նեմեցական բլթերը դուետովա լինում, դու էլ արդեն նկատած կլինես։ Կարելիա ասել, որ էս քարոզարշավի բարի ավանդույթներիցա դարձել։

Սկսենք մեծն Լֆոյից։ Ուրեմն ընթերցող ջան, եթե դու Հարավ-արևմտյան Ա-3 թաղամասից չես, ուրեմն բախտդ չի բերել, որովհետև Լֆիկը փեսու քаրոզարշավի շրջանակներում ջոմարդացելա, էլ դու սուս՝ ընկած բակերի բուդկեքում բնակիչների կուտակած պարտքերնա փակում։ Բայց դե Լֆիկը չէր լինի Լֆիկ, եթե դաժե էդ բանում հարամություն չաներ։ Ուրեմն պարզվումա, որ ինքը փակումա մենակ գրանցում ունեցող մարդկանց պարտքերը, ովքեր կկարողանան քվեարկել, իսկ ասենք վարձով մնացողները թող իրենց գլուխները քորեն։
Այ ընթերցող ջան, մի կողմ դնենք, որ Լֆիկը ընտրակաշառք բաժանելով՝ օրենքա խախտում, որովհետև ինքը ոչ առաջիննա, որ տենց բանա անում ոչ էլ անգամ վերջինը, բոլորն են անում, բայց արի ու մի ասա, տո այ քծիբ շան որդի, որ մի երկու հոգու էլ ուղղակի լավություն անես, առանց շահադիտական նպատակների, ռանգդ կպակասի՞, թե՞ կսննկանաս։ Էհ, ստեղ են ասել, որ կուզիկին մենակ դագաղը կուղղի։
Հիմա անցնենք Լֆոյի ջևիկ ախպեր կապիտան Նեմոյին, նույն ինքը՝ Նեմեց Ռուբոյին։ Նեմոնելա խառը էս ընտրություններով, որին ինքը տենց չէր ուզում մասնակցել, բայց ստիպեցին։ Էս մեր գոնչոյի խելքը իրանը չի մամուլի ասուլիսներ ու հարցազրույցներ տալու համար։ Ծանոթացեք մեր գերմանացու մտքի վերջին թռիչքներին.
Ստեփան Սաֆարյանն ինքնահաստատվելու խնդիր ունի եւ անընդհատ ինչ-որ բան է մտածում կամ անում, որ կարողանա ինքնահաստատվել:
Մի անգամ արդեն ասել եմ` իմ հաշվին մի ինքնահաստատվեք: Ու ընդհանրապես, Ստեփան Սաֆարյանին Ավանում առանձնապես ոչ ոք չի ճանաչում, որպեսզի իր հանդիպումներին խոչընդոտեն կամ ինչ-որ մի բան անեն: Նման բանի մասին խոսելն ընդհանրապես լուրջ չէ։
Ընթերցող ջան, նկատե՞լ ես, որ էս քարոզարշավի պատճառաով մեր օլիգարխները ինչ որ շուտ-շուտ են սկսել հոգեբանական վերլուծություններ անել։ Ճիշտա, Նեմեցը Լֆիկի պես Շեքսպիր չի ցիտել, բայց դե որ Ստյոպա Սաֆարյանի անձի հոգեվերլուծությամբա զբաղված, էլի բացումա։ Հիմա ստացվումա, որ ով ասումա, որ Նեմեցը օրենքա խախտում, ինքնահաստատվումա՞։ Էհ տենց հեշտ լիներ ինքնահաստատվելը, Նեմեցն էլ տենց հարմար կերպար լիներ այդ նպատակի, մասսայապես կինքնահաստատվեին նման խնդիր ունեցողները։
Հետաքրքիր է նաև Նեմեցի տրամաբանությունը ճանաչելիություն-խանգարել պատճառահետևանքային կապի մեջ։ Դժվարանում եմ ասել, թե ինչքաանով է ճանաչված Սաֆարյանը կոնկրետ Ավանում, բայց դու էլ երևի կհամաձայնվե ընթերցող ջան, որ սակավաթիվ այն պատգամավորներիցա, ում անուն-ազգանունով շատերը տեղը բերում են, նույնիսկ մականունավոր չի։ Հետո էլ, ի՞նչ կապ ունի ճանաչել-չճանաչելը, երբ բոլորն էլ գիտեն, որ Նեմեցը անկախ նրանից թե ովա իր դեմ առաջադրվում, միևնույն է հնարավորինս ամեն ինչ կանի, որ մինիմիզացնի ռիսկը չվերընտրվելու՝ տարբեր խոչընդոտներ ստեղծելով, այդ թվում նաև խանգարելով հակաառակորդի հանդիպումները։
Մի խոսքով ընթերցող ջան, սրանք տենց էլ մարդ չդառան ու ինչքան ուժ ունեն ձգտում են մնան 90-ականներում, հատկապես, եթե բանը հաասնում է ընտրական տեխնոլոգիաներին ու ապօրինություններին։

No comments:

Post a Comment