Monday, September 1, 2014

10 պատճառ, ինչու եմ ես սիրում ՀՀԿ-ն

1. Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կարա հավաքի մենակ միջին վիճակագրական ՀՀԿ-ականի և իհարկե Ահարարոն Ադիբեկյանի ընտանիքում (այնտեղ բացարձակ մեծամասնություն ա) ընտանիքում, ինքը քաղաքական մեծամասնությունն ա:

... որովհետև միջին վիճակագրական ՀՀԿ-ականը գիտի, որ եթե էդ արդյունքը ցույց չտա (անգամ եթե չկա էդ արդյունքը), ինքը կընկնի էս օրը...

2. ՀՀԿ-ում շատ են սիրում սաքուլիկներին, իսկ սաքուլիկները՝ ՀՀԿ-ին: Իսկ եթե դու լավ սաքուլիկ ես, կարաս պրոռեկտոր էլ դատնաս...
3. ... տո ինչի՞ մենակ պրոռեկտոր...
4. ՀՀԿ-ին են ծառայում մութ ուժերը: Էն կարգի մութ, որ իրանց Չոռնի են ասում...
5. ՀՀԿ-ի ինտելեկտուալ բազայի համար, որի հիմնաքարն անկասկած Մտքի Տիտանն է՝ Գալուստ Սահակյանը: Էն կարգի են ՀՀԿ-ում կարևորում ինտելեկի ստորգետնյա պլանկան, որ Գալուստ Իմաստունին անգամ կարան ԱԺ նախագահ կարգեն, թեև նրա վարկանիշը մինուս անսահմանություն ա: Իսկ թե ինչպե՞ս. նայիր այս գրառման 1-ին կետը:
6. ՀՀԿ-ականի ասածն արած ա. ասեց կդառնամ վարչապետ, ուրեմն ВСЕ!
7. ՀՀԿ-ն հետամուտ է իր իմիջի համար, յան ժողովրդական է, դրա համար էլ ՀՀԿ-ական երևելի սֆաթներ են Զորավարներ (Կռազավարներ), Աստվածավախներ, Բազմազավակ ալֆոնսներ և այլն...
8. ՀՀԿ-ական էնքան ռազմահայրենասիրական ա, որ բանակում անգամ մի օր չծառայած մեկը կարա դառնա մեդալակիր: Չէ՞ որ իրոք հերոսություն ա մի քանի հարյուր հոգով էսքան ժամանակ 3 միլլիոնի հետ պայքարել ու կրել...
9. ՀՀԿ-ում կան գողականագիտության վաստակավոր պրոֆեսորներ, ավքեր արդեն քանիցս պատգամավոր են դարձել, ովքեր գողական չեն, բայց հեղինակություն են (Աֆտարիտետ էլի)...

... ովքեր տեղը էկած ժամանակ կարան ծնոտ էլ պոկել...
10. Դու կամ մտերիմներդ մա՞րդ են, թալանե՞լ ես ժողովրդին, քեզ ատո՞ւմ են, հարկերից խուսափելու համար մեքենադ ակվարիումի ձկան վրա՞ ես գրանցել, Պռոսպեկտով հանդիպակած երթևեկության գոտով 150-ի տա՞կ ես քշել, քեզ ձեր գեղի հերոսից բեթա՞ր ա քրֆում ժողովուրդը... հոգ չէ, եթե դու հանրապետական ես, որովհետև ՀՀԿ-ն ոնց որ Մարիոյի կյանքի սունկը լինի՝ ի՜նչ անես, ում սպանես, ում քրֆես, քեզ ոնց պահես, ինչքան թալանես... մի խոսքով, ինչ օրենք խախտես, ինչքան չափերդ անցնես, ինչքան քեզ ատեն՝ մեկ ա: Մեկ ա, քանի դեռ շամփրված արծվի լոգոն քո հոգում, սրտում, մեկ էլ պիդժակիդ վրա ա...

No comments:

Post a Comment