Wednesday, August 20, 2014

10 պատճառ՝ ինչու եմ ես սիրում Գալուստ Սահակյանին

1. Դու ասում ես Գալուստ, իսկ ես ասում եմ Տիեզերք, Միտք, Ինտելեկտի սակրալ խորհրդանիշ, Գաղափարական Տիտան, Ինտելեկտուալ ասպետ, Լեվիաֆան... լավ, Լեվիաֆանը չափն անցա, կարող ա Գալուստ Իմաստունը դա որպես քֆուր ընկալի...

2. Տվեք նաարն ցանկացած հարց, ու արդեն 20 վայրկյան հետո էլ չեք էլ հիշի ինչ էիք հարցրել ու ինչա նա հիմա պատասխանում
3. Պարզապես նար անզուգական ու ազնիվ ժպիտի համար

4. Ինչպես ցանկացած ճիշտ նժդեհական, Գալուստը ևս զորավար է ու մենակ երկու զորավար նժդեհական կան, ում զիջում ա Գալուստի տաղանդը: Ասեմ ավելին, ասում ա թուրքերը սենց ակտիվացել էին Գալուստի ահից՝ կարծելով որ արդեն Գալուստ Մակեդոնսկին (ուրիշ բան չկարծեք՝ զորավարական պահով եմ ասում) հենց նենց պոստեր չէր հելնի:

5. Չնայած պատկառելի տարիքին, Գալուստը գերում է կանանց չնայած նրան, որ ըստ չար լեզուների՝ կանայք էլ չեն գերում Գալուստին: (նկարում ինչ որ ռուս ծիտ ուզում ա գերի Գալուստ Գերմաչոյին)

6. Չար լեզուները պնդում էին, որ Գալուստը տարված է միստիցիզմով ու օկկուլտիզմով (նկարում դա պարզ երևում է)... Երևի դրանով է բացատրվում, որ նույն չար լեզուները օնդում են, որ հենց Գալուստին է պատկանում «Պոլտրգեյստ 2» ուղևորափոխադրմամաբ (մեր լեզվով ասած՝ գիծ) զբաղվող ընկերությունը:

7. Գալուստի պատվին գյուռ գյուռ արձաններ կան անգամ Զատկի կղզում: Գիտեին էլի Զատիկցիները, թե ինչ մտքի տիտան ա ծնվելու դարեր անց: Բայց չար լեզուներն իրենց սև գործն անում են ու պնդում են, որ իրականում Գալուստը ջահել տարիներին բնորդ ա աշխատել էդ կողմերում:
 8. Դժվար թե հայ քաղաքական Օլիմպոսում գտնվի սենց դեմոտիվացվող ու մեմացվող մեկը մեկը:
9, Ինքը հոգատար հայր ա... մի այլ կարգի հոգատար... ու ամեն ինչ արել ու անում ա երեխեքի համար... դե պաշտոն ա, բան ա էլի...
10. Հայաստանում Գանդիզմի իրավացիությունն ապացուցելու համար


Thursday, July 24, 2014

Մի անհավատալի պատմություն մեծ զորավար Մանվել Գրիգորյանի մասին, որի ճշմարտացիության վրա կասկոածողը մտքինս ա

Պահ-պահ-պահ... Մեծն զորավար-կռազավար Սցիպիոն Արմավրցու մարտական կենսագրության մասին նոր բացահայտումեր ա արել Շամշյանը: Տենց էլ սկսում ա տեքստը.

«Հանդիպեց 5-րդ բրիգադի տղաներին, որոնց հրամանատարը պատերազմի տարիներին եղել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԶՈՐԱՎԱՐ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը»:

Ասենք ո՞նց բացատրենք սրանց, որ բրիգադի հրամանատարությունը դեռ զորավարություն չի, էն էլ նենց, որ մի հատ էլ զորավար ներկայացնես: Բրիգադը դաժե դիվիզիա չի ու առավել ևս Սցիպիոնի պարագայում, երբ խայտառակ վատ ես ղեկավարում զորքերը, բրիգադը էն միավորումը չի, որ կարա քեզ զորավարի կոչում ապահովի: Բայց դե թեման էդ չի, դու շարունակությունը լսի ընթերցող ջան: 5-րդ բրիգադի, հավանաբար ստրկական բատալյոնի, քծնող վաշտի, մուտիլովշիկների դասակի մարտիկները պատմել են մի հատ սենց պատմություն լրագրողին.

Wednesday, July 23, 2014

BeeLine-ը մեր խեղճ Գարիկին իսկական խեղկատակի տեղ է դրել

Ուզում եմ նախապես ասել, որ ես Քարե դարից չեմ: Ես ժամանկակից մարդ եմ, ով հասկանում է և գիտե, թե ինչ է գովազդը ու շատ նորմալ է ընդունում երբ հայտնի մարդը գովազդում է այս կամ այն հայտնի բրենդը: Օրինակ Մեսսին՝ Pepsi, Լոպեզը՝ կոսմետիկա: Դա շատ նորմալ է, քանի որ դրանից շահում է և աստղը և բրենդը: Բայց ընդհանրապես նորմալ չեմ ընդունում, երբ BeeLine-ը մեր Գարիկին մի քանի կոպեկի դիմաց խեղկատակի է վերածել: Հագցնում են ինչ ուզեն, անում են նրա հետ ինչ ուզեն: Ու դրանից տուժում է Գարիկի անհատականությունը, որը երբեք չի նկատվում աշխարհահռչակ աստղերի պարագայում: Անկեղծ ասած Գարիկի մասնակցությամբ գովազդային արշավից տենց էլ պարզ չի դառնում, թե էդ արշավը ինչ նպատակ է հետապնդում՝ գովազդել Բիլա՞յնը, թե՞ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ստորացնել Գարիկին... Մեկ չոբանի շորեր են հագցնում, մեկ ստիպում են ռոմանտիկ դեմք ընդունել այն միջոցին, երբ նրա մի այտն աղջիկ է համբուրում, մյուսը՝ անհանգստություն պատճառող օրիենտացիայով սերիալի դերասան-տանցոռ-մոդել Երեմյան Մովսեսը: Հնարավոր էր չէ՞ Գարիկի կերպարը ավելի կրեատիվ մտահաղացումներում օգտագործել: Էդ տղու աչքերից երևում ա՝ ինչ դժբախտ ա զգում ինքը վրաց իմբիցիլ չոբանի մարմնավորելով, էլ չեմ ասում ինչ կարելի ա կարդալ «քյարթու» չասեմ, բայց ճիշտ ապրած Գարիկ ապոր աչքերում, երբ իրան տղա ա ուզում թշից պաչի... Մի խոսքով, Բիլայն ջան, վերանայի էլի էդ պոստեռահհոլովակային սցենարները, որտեղ Գարիկը կա, մենք իրան սիրում ենք ու ավելին ենք սպասում թե նրանից, թե ձեզանից:

Tuesday, July 22, 2014

10 պատճառ՝ ինչու եմ ես սիրում Ծառուկյանին

Ծառուկյան... մէ առանձին միկրո... չնայած ինչ միկրո՝ մակրոտիեզերք է, մէ իղձ, քաղաքական մտքի ու կուլտուրայի մէ նոր ձևաչափ: Շատ եմ սիրում իրան ու ունեմ դրա 10 պատճառ...

1. Հատկապես վերնաշապիկների ընտրության համար... մոտս միշտ կասկած է եղել, որ նա դրանք պատվիրում է գնչուական ոճով վարագույրների արտադրամասից




2, Նա շատ հումորով վարսահարդար ունի

2,1 Նույն վարսահարդարը սպասարկում է նաև նրա փեսային...
3, Միակ հայ քաղաքական գործիչն է, ում մասին փաստավավերագրական ֆիլմ նկարահանել է Walt Disney ընկերությունը

4. Անկախ նրանից, թե քան դոլար արժե նրա կոստյումը, այն միշտ ջրասուզակի ակվալանգի պես քիփ է նստում Ծառուկյանի վրա

5, Նա տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ եվրոպացի է ճանաչվել ու Եվրոպան պարծենում է նրանով

6, Նա ավելի վախենալու է, քան իր թիկնապահները

7, He is sexy, and he knows that

8. Չակ Նորիսն ու Բրյուս Լին վաղուց հասկացել են, որ ոչ մի շանս չունեն նրա դեմ

9. Նա գիրք է գրել: Նա նաև ոգեշնչել է «Հայաստանը եւ ՅՈւՆԵՍԿՕՆ» գրքի հեղինակին

10. Նա միշտ գիտի, թե որտեղ՝ ինչ հագնել



Monday, July 21, 2014

10 պատճառ՝ ինչու եմ ես սիրում գեներալ Մանվելին

Վայ, չեք պատկերացնում է՜, թե քանի պատճառ կա իրականում, որոնք ստիպում են ինձ սիրել էլ չէ՝ պաշտել, մեր Սցիպիոն Արմավիրսկուն: Ամեն մի հարցազրույցը տեղով մի հատ տենց պատճառ ա, բայց դե առանձնացրել եմ 10 ամենաորոշիչները:

1. Աշխարհում միակ կռազի շոֆեռն ա՝ գեներալ-լեյտենանտի կոչումով, կամ էլ՝ աշխարհում միակ գեներալ-լեյտենանտն ա՝ կռազի շոֆեռի էությամբ

2. Միակ մարդն ա, ով բարձրագույն կրթություն ստացել ա դեռ այբբենարանը մինչև վերջ չյուրացրած

3. Որպես մարքսիսզ-լենինիզմի գիտակ, մեկից-մեկ ճանաչում ա բոլշևիկներին, անգամ երբ բոլշևիկը՝ վերջինն ա

4. Ինքը շատ ա սիրում Օստին Փաաուերսի մասին կինոները ու անգամ ունի սեփական Մինի Մի

5. Ցանկացած անհասկանալի/տհաճ/զայրացնող իրավիճակում Մանվելն ունի կայուն լուծում՝ ջիգյարով ուշունց

6. Նրա բրիգադում կռվել է քաջարի մարտիկ Լֆիկը, իսկ Տարոնը Սիրունչին զենք է մատակարարել 12 տարեկանում և համատեղել է առուժենոսեցի գործը զորավարի համար

7. Ինքը մեդալները մեքենայի բառդաչոկում ա պահում
8. Կարդալով իր ինքնակենսագրական «Զորավար» գիրքը հասկանում ես, որ պարզապես թյուրիմացություն է եղել, որ Մանվելը իրա բրիգադով մինչև Լիսաբոն չի հասել (բացի դրանից, գրքի աբլոժկեն արդեն հերիք ա Մանվելին Մտամոլորին սիրելու համար)
Լույս է տեսել «Զորավարը» 2-ը
9. Ինքը հռետոր է ու կիրթ-հայեցի խոսքի սենսեյ
10. Ինքը լրագրողների հետ շփվելու գուրուն ա ու միշտ ցնցում ա իր բազմակողմանի զարգացված ինտելեկտով ու էռուդիցիայով


Friday, July 18, 2014

10 պատճառ, ինչում եմ ես սիրում Շմայսին (Photo)

Բարև ընթերցող ջան, երկար պարապուրդից հետո որոշեցի վերադառնալ, որովհետև ցանցը միապաղաղ ա դարձել առանց ինձ (հա, գիտեմ, համեստությունից չեմ մեռնի): Ու որ գալուստս լինի ձկանաչքավարի, ասի մեր սիրելի քաղաքական գործիչներին սեր խոստովանող շարք սկսեմ: Առաջին հերոսս Շմայս Փաթաթօղլուն ա: Շատ եմ «սիրում» իրան ու դրա համար ունեմ 10 պատճառ.

1, Շմայսի դեմքը բարեգթություն է ճառագում... աչքերը փակելու ստիճան


2, Նրա ողջ կեցվածքը պարզապես ճչում է, որ նա իր մեջ է բազմաչարչար հայ ժողովրդի ողջ ցավն ու դժվարությունները, բայց նա պատրաստ է շարունակել տանել այդ խաչը


3, Բացի բարեգթությունից, նրա սֆաթը... էհ, քանդակագործների համար մուսա ծառայող դեմքը բարձր ինետելեկտի մասին է հուշում (էնքան բարձր, որ գլուխը դրան չի հասնում)


4. Շմայսը անկասկած շատ քաջ է եղել ու միշտ ողջ հասակով է կանգնել թշնամու դեմ (որովհետև սենց  պուզայով պառկեր՝ ոտերն ու ձեռները օդում կմնային)


5. Մաչոյական կեցվածքը Շմայսն է մշակել


6. Շմայսը փաթթելու մեծ մասնագետ է ու միշտ պատրաստ է ցուցադրել իր տեխնիկա


7. Հայակական լեռնաշխարհի առաջին արական սեռի ներկայացուցիչն է՝ կայուն հղիության սինդրոմով


8. Նա միշտ պատրստ է ձեռք մեկնել... քյաբաբ վերցնելու համար


9. Նա ապացուցեց, որ նենգ ռուսները հայերից են գողացել Կոլոբոկի կոնցեպտը


10. Նա շատ է սիրում կանանց ու իսկական ջենթլմեն է, հատկապես, երբ նաը հասնում է կանանց մասին արտահայտվելուն


Friday, March 14, 2014

Սիրելի՛ Արփինե Հովհաննիսյան, Էդմոն Մարուքյան և մյուսներ, ես տեղափոխվում եմ Տանզանիա, չկարոտեք. սիրով՝ Ձկան Աչք

Բարև օրենսդիրներ ջան: Վաղուց չէինք տեսնվել: Կարոտե՞լ էիք ինձ: Գիտեմ, գիտեմ, որ այո, բայց զսպեք ձեր զգացմունքները, խնդրում եմ: Վերջը լուրջ մարդիկ եք դարձել արդեն, ժողովուրդը ձեզ ա նայում, ի՞նչ կմտածի: Գիտե՞ք, հետևում էի ձեզ: Մանավանդ քեզ, Արփին: Շատ գործնական տեսք ունես: Հուսով եմ՝ արդեն քեզ հարմարավետ ես զգում ԱԺ-ում: Ուրախանում եմ, որ պարապ չես նստում, աշխատում ես, օրենքներ ես գրում: Մարդ չուտի, չխմի, նստի ու հետևի, թե ինչպես ես կապույտ աչքերդ սահեցնում այդ չոր օրենքների ու հոդվածների վրայով: Աբալձեծ: Ուրախացա, գիտե՞ք: Հաճելի է, որ մեզ՝ ֆեյքերիս, վերջապես անդրադարձաք: Բայց չէի մտածում, որ էդքան նեղվում եք մեզնից: Շա՞տ ենք ներվերներդ ուտում: Դե մի քիչ լավ աշխատեք էլի, տնաշեններ, ի՞նչ կլինի, մենք էլ մեզ խելոք կպահենք: Բայց ոնց հասկանում եմ, այլ տարբերակ եք գտել մեզ բացահայտելու: Ի՞նչ ա, ուզո՞ւմ եք՝ ձեր մասին նյութ գրեմ, Մեդիամոլը տանի, դուք էլ Վարուժիս ստիպեք, որ անունս ասի՞: Չհավատաք, Վարուժն էդ տղեն չէ: Բայց ոնց հասկանում եմ, լուրջ եք տրամադրված մեր դեմ: Դե որ տենց ա, ձեզ ասում եմ՝ դասվիդանի, երեխեեեեք, ես գնում եմ Տանզանիա: Ասում են՝ էնտեղ հովիվների գործը կպել ա էս երկու օր ա, սաղին այփադ են տվել ու ձրի վայ-ֆայ: Գնամ, կարող ա մի հատիկ էլ ինձ հասնի, լավ բաներ գրեմ ձեր մասին: Չնեղվեք, լա՞վ: Դուք կարևորը Հայաստանի բոլոր ֆեյքերին հսկեք: Չե՞ք նեղվում, չէ՞, որ ձեր էդքան մտածած օրենքը սենց արագ շրջանցում ենք: Մի երկու տարի էլ նոր օրենք մտածեք տանզանիացիների մասին, մենք էլ տեսնենք՝ ինչ ենք անում: