Showing posts with label արտաքին. Show all posts
Showing posts with label արտաքին. Show all posts

Tuesday, June 5, 2012

Նալբանդյանը երևի Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնին կարող է հավակնել

Բարև ընթերցող ջան, իմ կասկածները իրականացան ու մեր ԱԳՆ-ն հերթական անգամ դրսևորեց իրեն, որպես իմպոտենտ գեյերի հավաքածու։ Արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանի Հանրապետության սահմանները ենթարկվում են թշնամու հարձակումներին, իսկ մեր դիվանագետները բերանները ջուր առած նստել են։
Գիտե՞ս,  նստած մտածում եմ, լավ, էդ ի՞նչ ավելի կարևոր զբաղմունք պետք է ունենան մեր ձրիակեր դիվանագետները, որ արդեն երկու օր է ոչ մի բառ, ոչ մի հնչյուն չեն հանել այս կապակցությամբ։ Արդյունքում գիտե՞ս ինչ եղավ։ Ասեմ. համաշխարհային լրատվամիջոցներում ու միջազգային տարբեր ատյաններում շրջանառվում է իրադարձությունների այն տարբերակը, որ Ադրբեջանի ԱԳՆ-նա տարածել։

Tuesday, May 22, 2012

Նալբանդյանը սապոնվելու տեղը պետք է մատ թափ տար

Բարև ընթերցող ջան։ Էսօր առավոտ զարթնեցի վատ տրամադրությունով, որովհետև զզվում եմ սենց եղանակից, եկա գործի, մտա համացանց ու... այ մարդ, ի՞նչ երկարացնեմ, միանգամից անցնեմ ասելիքիս... ու հասկացա, որ մեր ԱԳՆ-ի վերջին շրջանի «փայլուն» գործողությունները պայմանավորված են այդ թվում նաև Նալբանդյանի «փառահեղ» ինտելեկտով։
Հիմա մեջբերեմ, թե մեր գլխավոր դիվանագետը ինչ մարգարիտներա արտաբերել Չիկագոյում՝ ՆԱՏՕ-ի գագթնաժողովում իր ունեցած ելույթի ժամանակ.