Friday, August 31, 2012

Ալիևը պետք է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհի Էդուարդ Նալբանդյանին

Բարև ընթերցող ջան, ես էսօր վերջնականապես հասկացա, թե ինչում է ադրբեջանցիների դիվանագիտական հաջողությունների գաղտնիքը։ Իրենք երկու հատ ԱԳՆ ունեն՝ մեկը Բաքվում, մյուսն էլ՝ Երևանում (Հանրապետության հրապարակի էն սպիտակ շենքն ա)։ Բնականաբար, ունեն նաև երկու արտգործնախարար՝ Էլմար Մամեդիարովը և Էդուարդ Նալբանդյանը...
Ես այլ կերպ չեմ կարող գնահատել մեր ԱԳՆ գործելաոճի տրամաբանությունը, որի հանցավոր անգործության պատճառով վերջին ամիսների ընթացքում մենք ոչ միայն բաց թողեցինք լուրջ հնարավորություններ Ադրբեջանի վրա քաղաքական լուրջ ճնշումներ գործադրելու, այլև կրեցինք խայտառակ դիվանագիտական պարտություններ։

Thursday, August 30, 2012

Փաստորեն դեպորտ արված սիրահայերի հարցը այդքան էլ միանշանակ չէր

Բարև ընթերցող ջան, երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, երբ սիրիահայ մեր հայրենակիցներիցներից մեկը բաց նամակ էր գրել, որտեղ մի այլ կարգի քլնգում էր սփյուռքի նախարարությունն էլ, Հայաստանն էլ, ոստիկանությունն էլ... մի խոսքով լավ ջղայնացած էր։
Գաղտնիք չի, թե ես ինչ կարծիք ունեմ նույն սփյուռքի նախարարության ու այլ պետական կառույցների մասին, սակայն մի հանգամանք կար, որ մի տեսակ դուրս չեկավ էդ նամակում՝ հեղինակը ոնց որ ժժողովրդի երեսով էր տալիս ժամանակին իր ընտանիքի կողմից արված լավությունը ու դեռ մի բան էլ հայտարարեց, որ հարամ թող լինի։ 

Wednesday, August 29, 2012

Մեր երեխաներին զրկում են կրթություն ստանալու իրենց սահամանդրական իրավունքից

Բարև ընթերցող ջան, ամեն անգամ երբ ես տեսնում եմ հեռուստացույցի էկրանից հպարտ դեմքով ու անկենդան հայացքով մեր հզոր տնտեսական աճի ու գրագետ սոցիալական քաղաքականության մասին խոսացող նախարարներին, նեռվերս իրար են խառնվում։ Հատկապես նեռվայնանում եմ, երբ նման հայտարարություններ արվում են հենց այն ժամանակաշրջաններում, երբ ինքս եմ իմ կամ ընտանիքս կենցաղաային հարցերը հոգալիս բախվում իրական փաստերին, որոնք մեկ առ մեկ հերքում են մեր կառավարության բարբաջանքները։
Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսական աճի կամ հարաբբերականորեն ցածր գնաճի մասին, երբ ոչ մի իրական ցուցանիշ չ համապատասխանում խոսվող երազանքներին։ Վերցնենք նույն սեպտեմբերիմեկյան նախապատրաստությունները։ Ամեն տարի մարդկանց համար ավելի դժվար է լինում հոգալ դպրոցական ծախսերը և դա այն դեպքում, երբ միայն մեկ երեխա ես ունենում դպրոցական տարիքում ու մարդիկ սարսափում են, երբ մտածում են, որ արդեն երկրորդին էլ պետք կլինի ունենալուց հետո դպրոց ճամփել, ինչը նշանակում է, որ սեպտեմբերիմեկյան ծախսերն առնվազն կկրկնապատկվեն։
Փաստացի, միայն մի երեխային դպրոց ճամփելը նշանակում է, որ միայն այս շրջանում ծնողը պետք է ծախսի 150-200 դոլար՝ գրենական պիտույքների և հագուսստի համար և սա դեռ մինիմալն է։ Այնինչ, խամ մարդիկ չեն պատկերացնում, որ այս 150-200 դոլարով դու դեռ չես սահմանափակվում, որովհետև ընթացքում հազար ու մի մանր մունր ծախսեր են, դասագրքեր են, ֆակոուլտատիիվ պարապմունքներ են, բուֆետի փողեր են, և այլն, և այլն։ Արդյունքում ստացվում է, որ ուսումնական մեկ տարին քո վրա նստում է առնվազն 200.000՝ խիստ խնայողության դեպքում։ 
Սա դեռ այդքան սարսափելի չէ, եթե մեկ երեխա ունես, իսկ եթե երեխաները երկուսն են, կամ Աստված մի արսցե երեքը... ստացվում է, որ պետք է զոհողություն անես ու ընտրություն կատարես. կամ երեխաներդ ու դու կիսասոված պետք է գոյատևեք, կամ էլ հարաբերականորեն կուշտ կլինեն երեխաներդ, բայց կմեծանան կիսագրագետ ու չեն ունենա աճելու այնգամ այն հիպոթետիկ հնարավորությունը, որ մենք գոնե ունենք։

Ընթերցող ջան, ասածս չափազանցվածություն չէ, կարելիի է շատ մակերեսային հաշվարկով համոզվել դրանում։ Վերցնենք պետական տվյալներով միջին աշխատավարձի չափը, որը մթոմ 150000 դրամ է։ 
Ուրեմն ունենք ընտանիք, որտեղ կա հայ, մայր և երկու երեխա։ Հայրն էլ, մայրն էլ ենթադրենք թե աշխատում են ու վաստակում են 150000-ական դրամ։ Տարվա կտրվածքով դա կկազմի 3.600.000 դրամ։ Հիմա սրաննից հանում ենք 900.000 կոմունալ ծախսերի տեսքով (որոնք շուտով կավելանան), 1.000.000 սննդի տեսքով (որը շուտով էլ ավելի կթանկանա), հանում ենք մի 300000 տրանսպորտի ծասեր, 400.000 էլ հանենք երեխաներ դպրոցական մինիմալ ծախսերի քանակը։ Տակը մնում է 1 մլն՝ ընթացիկ ծախսերի համար՝ նոր տարի, ծնունդ, հարսանիք, հյուր գնալ, Աստված չանի հիվանդանոցային կամ այլ ոչ այնքան հաճելի ծախսեր։ 
Ստացվում է, որ ամսեկան 300000-անոց եկամտով 4 հոգանոց ընտանիքը մի կերպ է տեղավորվում թվերի մեջ, բայց եկեք չմոռանանք, որ ազգաբնակչության 44 տոկոսը անգամ պաշտոնական տվյալներով ի՞նչ 300000, ամսեկան 150000 էլ չի ունենում։
Ստացվում է, որ առնվազն 44 տոկոս ազգաբնակչության համար արդիական է խնդիրը, թե ինչի վրա խնայեն՝ կենցաղի, սնունդի, թե՞ կրթության։ Որպես կանոն, մարդիկ ընտրում են երրորդը և եթե այս տենդենցը չփոխվի, արդեն մեկ սերունդ հետո մենկ ականատես կլինենք անկիրթ ու կիսագրագետ սերնդի առկայության, իսկ որքան ցածր է տվյալ հասարակության կրթական ցենզը, այնքան ավելի ճորտակերպ է այդ հասարակությունը և այնքան ավելի հեշ կառավարելի։
Կամա, թե ակամա, մեր կառավարությունն ու պատկան մարմինները վարում են այնպիսի քաղաքականություն, որը նպաստում է ժողովրդի ճորտացմանը, որովհետև մարդիկ ստիպված են աստիճանաբար հրաժարվել ապագա սերունդներին արժանավայել կրթություն տալուց, ինչն ի դեպ ամենքիս իրավունքն է, որը ամրագրված է Սահմանադրությամ։

Դիտում ենք Նոր Սարդ Մարդը (2012)

Վերջապես համացանցում կարողացա գտնել Սարդ Մարդու մասին վերջին ֆիլմը (The amazing Spiderman): Ճիշտ է, որակը բավականին ցածր է, քանի որ CAMrip ֆորմատով է, բայց կարծում եմ ֆիլմի սիրահրներին դա չի խանգարի հաճույքով ունկնդրելուն և հաճույք ստանալուն, իսկ ով ավելի համբերատար է, կարող է սպասել, մինչև համացանցում կհայտնվի DVDrip տարբերակը։ Եվ այսպես, դիտում ենք...

Tuesday, August 28, 2012

Իրավապաշտպան Միկա Դանիելյանը թքած ունի այլ իրավապաշտպանների վրա

Բարև ընթերցող ջան, բա´, ստեղ են ասել, աշխարհ կանգնի, ես ստեղ ինջնեմ։ Էն մի հատ Միկա Դանիելյան կա է՜, էն որ նայում ես վրեն ու հասկանում ես, որ ինքը ոչ միայն իրավապաշտպան ա, այլև Հելսինկյանից ա, ոչ տարել, ոչ բերել, հայտարարել ա, որ թքած ունի այն իրավապաշտպանների վրա, որոնք ներկա չեն եղել Արման Վեզիրյանի դատավարությանը։
Փաստորեն վերջապես հասկացա, թե ինչ ա պետք իրավապաշտպան կոչվելու իրավունք ունենալու համար՝ ազգի 70 տոկոսից նողկանք զգալու խոստովանություն արած, նեմեցկի (ու ոչ միայն նեմեցկի) չափալախներ բազմակի կերած Արման Վեզիրյանի դատերին ներկա լինելը։ Էդ արդեն ինձ մոտ տպավորություն ա ստեղծվում, որ Վեզիրյանը ոչ թե գրանտակե... էհ, էս ինչ եմ ասում, ոչ թե իրավապաշտպան ա, այլ իկոնա...
Իսկ եթե հարցին նայենք մի քիչ այլ պրիզմայից, ստացվում է, որ մեծն իրավապաշտպան, ես անգամ կասեի իրավապաշտպանաց-իրավապաշտպան Միկա Դանիելյանը իր բերանով ասում ա, որ թքած ունի այնպիսի կարկառուն իր կոլլեգաների վրա, ինչպիսիք են ազերաֆիլ Գեորգի Վանյանն ու Վանյանաֆիլ և քլինթոնի անոն(իմ)իստ Արթուր Սաքունցն են, որովհետև նրանք էլ դատին ներկա չեն եղել...
Ա դե, ընթերցող ջան, բա ի՞նչ, մի կողմից, ով-ով, բայց դե իրավապաշտպանը՝ իրավապաշտպանին վիձիտ իզդալեկա, նենց որ էս անգամ Դանիելյանը անկեղծ ա ու միամիտ-միամիտ չեսնի հայտարարել ա, որ թքած ունի նման իրավապաշտպանության վրա։ Միակ բանվը, որ կհավելեր Ձկան Աչքը, կայանում է նրանում, որ խելացի մարդը թքած ունի նաև Միկա Դանիելյանի պես իրավապաշտպանների վրա էլ։

Monday, August 27, 2012

Կառավարությունը ևս 30 միլլիոն եվրո կգռփի

Բարև ընթերցող ջան, էսօր ուզում եմ մի լա՜վ քլնգելմեր բեխեր կառավարությունը ու հատկապես դրա ամենաբեխեր հատվածին՝ տենտեսական թևին։ Ուրեմն, նորություն չէր, որ ինչ որ պարտքով փող են վերցրել՝ սահմանների միջեսիմինչյան «ստանդարտացման» համար, բայց օրինակ իմ համար բացահայտում էր, որ 30 միլլիոն եվրո պետք է 3 անցակետ տյունինգելու համար։
Փաստորեն ստացվում է, որ ամեն անցակետի վրա ծախսվելու է 10 միլլիոն եվրո, ինչի համար էլ վարկ են վերցրել։ Հիմա, ընթերցող ջան, ես չեմ, դու ես, կարո՞ղ ես ինձ բացատրել. թե էդ Ի՞ՆՉ են ուզում սարքեն նույն Բագրատաշենի անցկետում, որ մեր տան հյուրասենյակի չափ ա, որ դրա համար 10 միլլիոն եվրո (որը հավասար է մոտավորապես 13 միլլիոն դոլարի, կամ 5 միլլիարդ դրամի) է պահանջվում։

Thursday, August 16, 2012

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն հիմնավորումներ է պահանջու՞մ իր հրաժարականը պահանջողներից, խնդրեմ...

Բարև ընթերցող ջան, այսօր վերջապես կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի ասուլիսը ու փոխանակ էս խելոքը իրեն գոնե մի քիչ համեստ պահեր, ընդուներ մեղքի իր չափաբաժինը, դեռ մի բան էլ հոխորտացել է։ Մասնավորապես, խաչատրայանը հայտարարել է, որ ինքը ընտրովի պաշտոնում է ու եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները, ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիայի անդամները եւ նախարարությունը (ցուցակում բացակայում է մենակ իմ հանգուցյալ տատիկը) պահանջի իմ հրաժարականը, ես հրաժարական կտամ: Սակայն պահանջելու եմ հիմնավորումներ (նույնիսկ ՀԱՕԿ-ի նախագահի՞ց... չեմ հավատում), թե ես որ հատվածում եմ թերացել։
Մեջբերեմ մտքի տիտանի խոսքը ու անցնեմ հիմնավորելուն, թե մասնավորապես ինչու պետք է նա հրաժարական տա.