Thursday, May 31, 2012

Գեներալ Մանվելը լիմոնադ էր ուզում, իսկ Սեյրանն իր համար պատասխան չի տալիս

Բարև ընթերցող ջան, չես պատկերացնի էսօր ինչքան եմ ծիծաղացել, երբ կարդացի մեր հերոս հռչակված երկու թալանչի շոֆեռ-գեներալների՝ Սերյանի ու Մանվելի հարցազրույցները։ Երևումա տղերքը լավ ռելաքս են արել ընտրություններից հետո ու վերջին երեք ծալքերը, որ դեռ աշխատում էին իրանց գանգատուփերում տեղակայված օրգանում, այլևս էլ չեն աշխատում։
Բոցերի հիթ շքերթի մեկնարկը տվեց գեներալ Մանվելը, երբ լրագրողներին հայտարարեց, որ դեռ նոր է եկել խորհրդարան ու դեռ չգիտի, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու։ Այդքանով նրա մտավոր-վերլուծական կարողությունների ռեսուրսը սպառվեց ու ճեպազրույցի ողջ ընթացքում նա միայն պարբերաբար կանչում էր Սեյրանին լիմոնադ խմելու, մեկ էլ ձեռքի հետ մուննաթ էր գալիս այն մարդկանց վրա, ովքեր ճանապարհ էին խնդրում, որպեսզի անցնեին։ Ասում են, թե Մանվելը անգամ վրդովվել էր, բա թե «մի հատ էլ չշարվե՞նք»։

Wednesday, May 30, 2012

Ռուսական Հանրային Հեռուստատեսությամբ ծաղրի են ենթարկել ադրբեջանցիներին

Բարև ընթերցող ջան, էն օրը «Երեկոյան Ուրգանտ» հաղորդումով ցույց տվեցին էն ադրբեջանական սուպեր հիփ-հոփ առանց այն էլ ծիծաղալու վիդեոյի ավելի թույն տարբերակը, էսօր Յութուբը քրքրեցի մի լա, մինչև գտա.

Friday, May 25, 2012

Մեր ԱԺ-ից ե՞նք բողոքում, մի Ուկրաինականին նայեք

Բարև ընթերցող ջան, ուզում եմ էսօր մի քիչ ուրախացնեմ քեզ։ Ուրեմն, դեպքը տեղիա ունեցել Ուկրաինական Ռադայում՝ ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Մի հատ նայի էս վիդեոն ու կհասկանաս, թե ինչ տխուր ու միապաղաղա մեր պառլամենտական կյանքը։ Աչքիս մերոնց ուղղարկենք թրեյնինգների, որ մեր մոտ էլ սենց ակտիվ ու դինամիկ նիստեր կարողանան անցկացնել, թե չէ էս ինչա՞...

Tuesday, May 22, 2012

Նալբանդյանը սապոնվելու տեղը պետք է մատ թափ տար

Բարև ընթերցող ջան։ Էսօր առավոտ զարթնեցի վատ տրամադրությունով, որովհետև զզվում եմ սենց եղանակից, եկա գործի, մտա համացանց ու... այ մարդ, ի՞նչ երկարացնեմ, միանգամից անցնեմ ասելիքիս... ու հասկացա, որ մեր ԱԳՆ-ի վերջին շրջանի «փայլուն» գործողությունները պայմանավորված են այդ թվում նաև Նալբանդյանի «փառահեղ» ինտելեկտով։
Հիմա մեջբերեմ, թե մեր գլխավոր դիվանագետը ինչ մարգարիտներա արտաբերել Չիկագոյում՝ ՆԱՏՕ-ի գագթնաժողովում իր ունեցած ելույթի ժամանակ.

Saturday, May 19, 2012

Լֆիկը դարձելա Ոսկե Ձկնիկ

Բարև ընթերցող ջան, քո համար սենսացիա ունեմ, Լֆիկի բարիությունը էլի բռնելա։ Երեկ, Փակ Շուկայի մոտ ինչ որ մի մին ուզեցելա ձուկ վաճառի, իսկ ոստիկանը փորձելա արգելել դա անել։ Մեր սիրասուն օլիգարխին, որն այդ պահին գտնվելա մոտակայքում (երևի Փակ Շուկան ավիրող իր Սիթիի կառուցմաննա հետևել) ու ջղայնացելա ոստիկանի վրեն հերիք չի, մի բան էլ 10000 դրամա տվել էդ կնոջը (չբաժանած ընտրակաշառքներիցա մնացել մոտը երևի), գնելա եղած ողջ ձուկը ու իրա շիսծյոռկեքինա տվել, որ տանեն ու տարածքի բնակիչներին բաժանեն։

Friday, May 18, 2012

Ա՜յ քեզ շրջանավարտ

Բարև ընթերցող ջան, էս անգամ Ձկան Աչքը որոշելա կտրականապես չանդրադառնալ ո´չ քաղաքակնությանը, ոչ օլիգարխներին, ոչ էլ անգամ Հայաստանի Հանրապետությանը։ Էս անգամ մենք կխոսենք, ավելի շուտ կուսումնասիրենք մեր սիրելի Ուկրաինայի նախկին հայրենակցուհիներից մեկի ֆենոմենալ ճաշակը։ Մինչ դիտմանը անցնես, մի երկու բառով նկարագրեմ քեզ էս ֆոտոսեսսիայի նախապատմությունը։
Ուրեմն Ուկրաինայում մի հատ փոքր քաղաքում, դպրոցի ավարտական երեկոյին շրջանավարտ աղջիկներից մեկը ներկայացելա մեղմ ասած ոչ կոնսերվատիվ հանդերձանքով։

Wednesday, May 16, 2012

Քաղաքպետ դարձած սրբապիղծ հանցագործի մասին

Բարև ընթերցող ջան։ Հանգիստ կաց, Էսօր Ձկան Աչքը որոշելա պատմել քեզ ոչ թե օլիգարխների մասին, այլ մի այլ արատավոր երևույթ մարմնավորող մարդու մասին։ Միանգամից ասեմ, խոսքը գնալույա Լեննականի Վարդանիկի մասին։ Դու կհարցնես ինչու՞ հենց Վարդանիկի, չէ՞ որ իրա կալիբրը էն չի, պատճառած վնասն էլ կարելիա սիմվոլիկ համարել օլիգարխների պատճառածի համեմատ։
Հա, ըներցող ջան համաձայն եմ հետդ, Վարդանիկը ոչ Լֆիկա, ոչ Նեմեց, ոչ էլ Արզաքանցյան ոչ իր ունեցվածքով, ոչ էլ քաղաքական կշիռով, բայց Վարդանիկը կարողացելա իր «թագավորությունում» կառուցել այն, ինչի մասին Լֆիկենք երազում են միայն՝ բռի ուժի ու փողի բացարձակ իշխանություն։