Friday, April 13, 2012

Հերթական սուրբ օլիգարխը

Նորից բարև իմ սիրելի ընթերցող։ Այսօր էլ ուզում եմ հետդ զրուցեմ հայ իրականությունում տեղ գտած մի ֆենոմենի մասին՝ իրենց սրբերի տեղ դրած օլիգարխների մասին։ Թեման ինքնին հետաքրքիր է, ասելիքս էլ շատ։ Դժվարությունը կայանում է մենակ նրանում, թե որ մեկին ընտրես մեր «սուրբ» պուզատիներից. լֆիկ-նեմեց անզուգական դուետից արդեն էնքան են խոսել, որ սելեբռիթի են դարձել, Ծառուկյանից չարժի՝ առյուծներ ունի... Արի էս անգամ խոսենք ամենայն հայոց պիժոն Տիգրան Արզաքանցյանից։

Ախր դու չես պատկերացնում, թե ինքը ինչ պուպուշ-անուշ-անզուգական-ճաշակով-համեստ-ի ծնե հարուստ-բարերար դեմքա։ Ինքը էնքան լավնա, որ իրա հարևանները Մոնիկա Բելուչչին ու Ջենիֆեր Լոպեսն են (բա չէ, մերի պես՝ Վերգուշ տոտան ու Ռիփսիկ տատը)։
Ինքը մեծահոգաբար չի ուզում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որովհետև երբ սկսում են քննադատել իրեն՝ նիստերից բացակայելու համար, ինքը ամոթից գետինն է մտնում, մինչդեռ ինքն էնքան բարեգործություն է արել, որ իր ընտրատարածքում մարդիկ իրենից հարուստ են դարձել։
Ուզում եմ քեզ մի քանի մեջբերումներ ցույց տալ առաքինության ու համեստության մեր ջատաագով օլիգարխի ասածներից.
1. Կանանց տոնին էլ, որը ավանդաբար նշում ենք ես եկա Հայաստան: Այնտեղ մեր նախարարներից էլ կային տարբեր հյուրեր եւ տեսան, որ կապ չունի գնում եմ խորհրդարան, թե չէ, ես իմ բարեգործական աշխատանքները շարունակում եմ: Սոցիալական կարիքներ ունեցող ընտանիքներին միշտ օգնել եմ եւ կօգնեմ: Աստծուն փառք, հիմա էլ մեր գործերը տանում ենք առաջ:
2. Ես աշխարհում շատ մարդիկ, շատ աստղեր եմ ճանաչում: Եթե մենք գտնենք, որ պետք է նման մարդիկ գտնվեն մեր հայրենիքում, գան մասնակցեն միջոցառումներին ու դա շատ կարեւոր է, խնդիր չկա: 

3. Ես միշտ եղել եմ շատ հարուստ եւ ինձանով եմ ստեղծել ու արարել: Ամենամեծ բարեգործական հիմնադրամը ունեմ: Առաջիկա 3 տարում կերեւա: Ես էդ «Ֆորբսի» հետեւից չեմ վազում, որովհետեւ ես դեռ երիտասարդ տարիքից շուտ եմ ամեն ինչ տեսել, այս ամենին հասել:
Տեսնում ես չէ՞։ Էս մարդը կարող է աշխարհի չեմպիոն դառնալ մի պարբերության մեջ օգտագործած «Ես»-երի քանակով։
Դե հիմա ինձ ասա, ոնց մենք պարոն Արզաքանցյանին բացատրենք, որ իրա բարեգործությունը վերածվում է ցուցադրական պիժոնության այն պահից, երբ նա սկսում է բարձրաձայնել դրա մասին ու գլուխ գովալ, ոնց բացատրենք, որ էն փաստը, որ իրա Ֆրանսիայի տան մոտ գտնվումա նաև Բելուչչիենց տներից մեկը, դեռ չի նշանակում, որ իրանք դառնում են իրա պատվերով համերգատուները, ոնց բացատրենք էս մարդուն, որ չէր կարող ինքը միշտ հարուստ լինել, որովհետև էդ փողերը ոչ թե իրա պապուց է ժառանգել, այլ 90ականների գռփոցու ժամանակ ինքը եղելա իմ ու Քո փողերը լափածներից մեկը... ու վերջիվերջո, ոնց բացատրենք, որ եթե քիթը մի քիչ էլ տնկի, կարող է իր էգոյի ծանրության տակ, մեջքի վրա ընկնել...
Համեստությունն էլ մեծ հարստություն է պարոն Արզաքանցյան, մի մոռացեք դրա մասին և կարող է մի օր էլ կարիք չունենաք էդքան ես-ես-ես ասելու, որովհետև ձեզ արդեն կգովեն ուրիշները։  

No comments:

Post a Comment