Monday, April 9, 2012

Մինչև մայիսի 6-ը կուսակցությունների ասածները «ասնավանի» չի

Բարև ընթերցող ջան, բոգս բացած-չբացած, միանգամից քաղաքականությունից եմ ոսում, նենց որ ավել պակաս կներեք, բայց դե պոեզիայով ու մելամաղձոտ-լացակումած թեմաներով մի քիչ դժվար կլինի արդարացնել ու լեգիտմիացնել իմ՝ Ձկան Աչք բազմանշանակ կոչումը Քո աչքերում։ Այնպես որ, ավել պակաս կներես, ուղղակի խոսք եմ տալիս, որ ամեն ինչ կանեմ, որ գրառումներիս վրա վատնածդ րոպեները չգնահատվեն որպես ժամանակի կորուստ։ Դե ինչ, անցնենք գործի։
Երևի Քեզ համար նորությունյուն չի, որ մեր բազմաչարչար երկրում հերթական անգամ սկսվելա հերթական տրագիկոմեդիկ ներկայացումը, որը կոչվում է «Նախընտրական քարոզարշավ»։ Կարծում եմ կհամաձայնվես ինձ հետ, որ դատելով արդեն իսկ ավանդական դարձած կոնտենտից, մենք այս լուրջ բնորոշումը կարող ենք փոխարինել օրինակ այլ տխմար տրագիկոմիկ ներկայացման անվանմամբ, օրինակ՝ «Դժվար ապրուստ»։
Ինձ էլ, Քեզ էլ արդեն 20 տարի է էնքան բան են խոսք տվել էս Նախընտրական դատարակախոսությունների ընթացքու, որ եթե դրանց հայրյուերորդ մասն էլ իրականանար, ապա բոլորս կապրեինք Բրունեյի Սուլթանից ավելի լավ, իսկ Հայաստանը կլիներ աշխարհակալ տերություն։
Բայց դե տրագիկոմեդիան հենց դրա համար էլ կոչվում է այդպես ու ես էլ, Դու էլ, արդեն լավ գիտենք, որ էս պառազիտները ինչ էլ խոստանան՝ մեկա խաբելու են ու չեն անելու։ Հիշում ե՞ս, մի հատ «քուչի» խոսք կա, ասումա, որ աղջկա ասածը ասնավանի չի։ Հիմա սրանցնա՝ ինչ ասեն, ասնավանի չի, չես կարա մեկա պատասխանատվության կոչես։
Ընդ որում, իրենց ասածը ասնավանի չի առհասարակ իրենց գործունեության ողջ ընթացքում, բայց էս Ֆժվար Ապրուստոտ ժամանակներում, ընդհանրապես մի կոպեկի արժեք էլ չունի։ Նենց որ, ընթերցող ջան, աչքիսս էս անգամ էլ գլուխներս բռնաբարելու են, ուստի առաջարկում եմ անել այն, ինչ խորհուրդ է տրվում անել բռնաբարության ժամանակ՝ չլարվել ու փորձել հաճույք ստանալ։ Ասել է թե, տրագիկոմեդիայում տրագեդիան զուգակցված է կոմեդիայի հետ, իսկ մեր քաղաքականությունում կոմիկ դեմքերը շատ են (ասում են գոմիկներն էլ՝ նենց ոչնչոտ), արի ուղղակի էս մի ամիսը վայելենք իրանց խոխմերը, որ հետագա հինգ տարվա ընթացքում ակնկալվող տրագեդիան էդքան դաառը չլինի։
Ադիոս ամիգո ջան, Քեզ էլ, ինձ էլ բարի ժամանց։

No comments:

Post a Comment