Thursday, April 26, 2012

Գործարարները/օլիգարխները ՉՊԵՏՔ է լինեն իշխանությունում

Բարև ընթերցող ջան, դու արդեն հասկացար, որ այսօր էլ խոսելու ենք մեր սուրբ օլիգարխներից, որովհետև դրանցից ևս մեկը փայլուն միտք է արտահայտել։ Ուրեմն, ընթերցող ջան, մի հատ կիսածպտված օլիգարխ ունենք, անունը՝ Գարեգին Նուշիկյան, ով էդքան էլ չի երևում ադիոզ օլիգարխների հերոսությունների ֆոնին, բայց պակաս շուստրին էլ չի։
Հանրային խորհրդում ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ նուշիկյանը մի հետաքրքիր միտքա արտաբերել.

«Ես սարսափելի չեմ համարում, որ գործարարները գնում են Ազգային ժողով, առավել եւս, եթե նրանք տնտեսագետ են կամ իրավաբան: Շատ երկրներում տնտեսագետներն ու իրավաբաններն են գերակշիռ մաս կազմում: Բա ո՞վ գնա ԱԺ, եթե ոչ գործարարները։ Ինչո՞ւ պետք է չգնան, ի՞նչ է եղել որ: Այդ լրատվամիջոցներն են թմբկահարում, որ գործարարները չպետք է գնան ԱԺ: Դրանում ոչ մի վատ բան չկա»
Դե հիմա որ Ձկան Աչքը ասի, կասես ասեց։ Ախր ոնց իմաց տանք Նուշիկյան ձյաձյային, որ ինքը գլուխը պատովա տվել՝ պատը գլխովը, թե ոչ մի վատ բան չկա, երբ գործարարը գնում է ԱԺ։ Հատուկ մեր կամ շատ բութ, կամ էլ իրենց շլանգի տեղ դրած օլիգարխների համար, բերեմ այն կետերը, ոնորնց համար ես անթույլատրելի եմ համարում բիզնեսի ու իշխանության սերտաճումը.

  • Գործարարը՝ հայտնվելով իշխանությունում միևնույն է, մնալու է գործարար, ում համար իր անձնական շահը գերակայելու է հասարակական շահին։ Օրինակ պատգամավոր գործարարը առաջին հերթին մտածելու է, թե ինչպես անել, որ օրենսդրական դաշտը հնարավորինս նպաստի, որ ինքը աճի ու բարգավաճի, անգամ եթե դա արվում է ի հաշի հասարակական շահերի։
  • «Բա ո՞վ գնա ԱԺ» հարցին պատասխանելը հեշտ է՝ տարբեր ոլորտների մասնագետներ, որոնց համար ԱԺ-ում լինելը բիզնեսը զարգացնելու, պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու կամ զուտ իմիջի միջոց չէ։ Դա կարան լինեն քաղաքագետներ, մշակույթի ներկայացուցիչներ, տնտեսագետներ, գիտնականներ, իրավաբաններ, բժիշկներ։ 
  • Ով է առհասարակ խաբել, թե մեր գործարարները տնտեսագետներ ու իրավաբաններ ե՞ն։ Նուշիկյան ջան, Լֆիկը համբալա եղել, Գագոն՝ սպորցմեն ու միլիցա, Գռզոն պոլիտեխնիկա ավարտել իմ հիշելով, Նեմեցը ևս չի փայլում տնտեսագիտական գիտելիքներով և այլն։ Ու ինչքան էլ դրանից հետո դիպլոմներ առած լինեն, էդ դեռ չի խոսում իրենց մասնագիտական հմտությունների մասին։
  • Մենք արդեն 20 տարիա ականատես ենք լինում, ոնց են գործարարները գնում ԱԺ ու վնասից բացի, այլ օգուտ չեն բերում։ Հանուն ինչի մարդիկ պետք է հավատան, որ ինչ որ բան փոխվել է այս առումով ու առավել ևս համաձայնվեն, որ գործարարը պատգամավորության լավագույն թեկնածուն է։
Բա, ընթերցող ջան, ես որ ասում եմ էս պուզատիները ժողովրդին լռիվ անուղեղ հիմարների տեղ են դրել, ինձ ասում են չէ։ Դե հիմա դու ասա, ես մի հատ սխալ փաստարկ բերեցի՞, ասա, ուզում ե՞ս Նուշիկյաննների նմաններին տեսնես խորհրդարանում, հավատում ե՞ս, որ արդի գործարարները ինչ որ լավ բան կարող են անել ժողովրդին նախընտրրական քարոզարշավի ավարտից հետո։ ես ոչ միայն չեմ հավատում, այլ վստահ եմ, որ հենց ընտրվեն, սկսելու են ակտիվորեն ետ բերել այն փողերը, որ ծախսել են քարոզարշավի համար։

No comments:

Post a Comment