Tuesday, April 17, 2012

ՆեմեցԿի գամբիտը կամ Ռուբեն Հայրապետյանը իրական կալիբրը

Բարև-բարև ընթերցող ջան, քեզ որ ասում էի, որ մեզ ահագին ուրախանալու առիթեր կընձեռեն մեր քաղաքական դաշտի ծաղրածուները, հո իզուր չէ՞ի ասում։ Օրինակ երեկ ես մի լա՜վ ծիծաղեցի Նեմեց Ռուբոյի հարցազրույցի ժամանակ, վստահ եմ դու էլ։ Արի իրար հետ հիշենք, թե ինչ էր ասում մեր անբռնազբոս օլիգարխոզը ու ինչ կարել էր հասկանալ պատահան բառերի այն տարափից, որ նա արտաբերում էր ArmNews-ում, որի եթերում երեկ հիրավի Օսկարի նոմինացման արժանի կատակերգություն էր ծավալվել։

Եթե հիշում ես, սրանից մի երկու օր առաջ մեր փառապանծ Նեմեցը հայտարարել էր, որ պատրաստ է բանավիճելու ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին 10 տեղում գտնվողներից ցանկացածի հետ, բացի Արամ Սարգսյանի, ով իր ընկերն է։ Էս մեր Նիկոլ Փաշինյանն էլ խոսքի վրա բռնցրեց Նեմեցին ու շատ անհարմար դրության մեջ դրեց, երբ եթերի ժամանակ եկավ հասավ Արմնյուզի դարպասների մոտ ու սկսեց պահանջել, որպեսզի Ռուբոն ասածին տեր լինի ու բանավիճի իր հետ։ Ու հենց այդ պահից սկսվեցին Նեմեցկի բոցերը. սկզբում Նեմեցը հայտարարեց, որ Նիկոլը իր կալիբրի քաղաքական գործիչ չի, ուստի չի բանավիճի նրա հետ, այլ միայն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի ցուցակում գտնվող իր կալիբրի քաղաքական գործիչների հետ (երևում է կալիբր բառը շատ էր դուրը եկել, որովհետև ողջ հաղորդման ընթացքում մի 15 անգամ կրկնեց այն), հետո հայտարարեց, որ Լևոնը վախենում է իր հետ խոսել, որովհետև Հայրապետյանը Խաչակրած Արշավանքների պատմությունը լավ չգիտի (չգիտես ինչու ինձ թվում է, որ Նեմեցը առհասարակ պատմությունը լավ չգիտի), բայց շատ սուր հարցադրումներ կանի 90-ականների ավազակների մասին, ովքեր թալանում էին էս երկիրը (երևի պետք է ենթադրել, որ Նեմեցը սովից զկրտում էր էդ թվերին ու իր հարստությունը դիզեց Քոչարյանի իշխանության օրոք), հետո Ռուբոն սկսեց պարզապես պատահական հաջորդականությամբ արտաբերել բոլոր գրական բառերը, որ ուներ իր բառապաշրում ու քանի որ դրանց թիվը տատանվում էր 7-9 սահմաններում՝ բա՜ն էլ չհասկացանք իր ասածներից։
Երբ ես պատրաստվում էի շունչս տեղը բրել այդքան հռհռալուց հետո, մեկ էլ հաղորդավարը հայտարարեց, որ զանգահարել է մեր քաղաքական դաշտի մյուս նեմեցը՝ ամենայն հայոց արծիվ Խաչիկ Ասրյանը ու հայտարարել է, որ ինքը պատրաստ է բանավիճել Նիկոլի հետ... դա արդեն ավելին էր իմ ուժերից ու ես պարզապես ընկա բազմոցից...
Այնինչ Ռուբեն Հայրապետյանը տքնաջան փորձերից հետո և հաղորդավարի ակտիվ օգնության ներքո, իր գրական բառերի պաշարը հարստացրեց ևս 3 բառով ու սկսեց պատմել, թե ինչ հումաորասեր, համեստ, կնանիքի հետ քաղաքական հաարցեր չքննարկող ու սկզբունքային տղա է ինքը։ Սպանիչ էին նաև ՆեմեցԿի դեֆերամբները Գեղամյանի հասցեին, էնքան հիացական խոսքեր ասեց, որ ես պահի տակ մտածեցի, որ հաղորդումից հետո իրենց մոտ ռոմանտիկ հանդիպում է պլանավորված։
Մի դրվագ կար, որտեղ նա չհասկացա կամ ներողություն խննդրեց, կամ ասեց որ պատրաստ է ներողություն խնդրել կանանցից ու խնդրեց, որ իրեն էլ հասկանան, դե բանա ասումա էլի, հա ամեն ասածից չի կարելի վիրավորվել, չէ որ ինքը շատ հումորասեր տղայա...
Մի խոսքով ընթերցող ջան, շառով-խերով էս մի կոմեդիան էլ մարսեցինք։ Չգիտեմ ոնց դու, բայց նման եթերներից հետո ես հաստատվում եմ իմ այն համոզման մեջ, որ օլիգարխները պառլամենտներում անելիք չունեն, իսկ հայկական օլիգարխներին պառլամենտ էլ չէ, անգամ գոմ չի կարելի թողնել մտնել։ Մի հատ մեգա Տեր Թոդիկ բա չլիներ, բռներ ու սրաանց ճիպոտով էնքան սատկացներ, մինչև հասկանային, որ քաղաքականություն խցկվելուց առաջ գոնե խոսել սովորեն, թե չէ դրանց բութ գլուխները հիմնավոր մտելա, որ ընդամենը պետք է փող և նախագահին սապոնվելու ֆենոմենալ ունակություն։

No comments:

Post a Comment