Thursday, April 12, 2012

Ծառուկյանը կրակն է ընկել Օսկանյանի ձեռքը

Բարի լույս ընթերցող ջան, ոնց ե՞ս։ Ես որ օրս սկսեցի մի լավ ծիծաղելուց։ Դե դու ինքդ գիտես ինչ հումորային բանա մեր էս նախընտրական քարոզարշավը։ Այս անգամ էլ Գագիկ Ծառուկյանը դարձավ իմ օրվա հերոսը։ Չգիտեմ, լսել ես պրն. Ծառուկյանի Հրազդանում արած հայտարարությունները, բայց վստահեցնում եմ՝ դրանք լավ ուշագրավ ենք։
Կոալիցիան ձեւական չի եղել։ Հիմնական կոալիցիան, որ պարոն Օսկանյանը ասել էր, դա՝ ասում է, կոալիցիան ստեղծվում է այն ժամանակահատվածում, որ մեկ ուժը չի կարողանում 50+1 հավաքել, իսկ քանի որ Հանրապետականը հավաքել է 50+1, եւ նա, ասենք թե, հրավիրել է 2-3 կուսակցությունների՝ միասնական աշխատելու, դրա համար է ինքը ասել», - նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով․ «Թե չէ՝ այսօր լրագրողները տարբեր ձեւի են մեկնաբանում։ Կարո՞ղ է Ծառուկյանը ձեւական մարդ է, ձեւական կոալիցիա լիներ․․․»։
Մթոմ էս մարդը շատ գոհ էր ԲՀԿ-ականների ուրիշ բլթերից, հիմա էլ ստիպվածա մեգադեմոկրատ ու մակրոհեղափոխական Օսկանյանի ասածների տակից դուրս գալ։ Ընթերցող ջան, բա քո մոտ էլ չի՞ առաջանում հարցեր այլ ԲՀԿ-ականների կոալիցիաֆոբ հայտարարությունների վերաբերյալ։ Մարդ չվախենար, Ծառուկյանին ասեր «ախր պարոն Ծառուկյան ջան, հո մենակ Օսկանյանը չի՞ կոալիցիայի պահով իրան շլանգի տեղ դնում»։
Ծառուկյանը էլի մի հետաքրքիր միտքա արտաբերել երեկ, որը ես հասկացա նրա հախուռն խոսքի հոսքից.
Ամեն ինչ էլ բացառված չէ։ Հիմնական խնդիրը՝ մենք պետք է մեր մեջ թշնամիներ ման չգանք։ Պետք է համախմբվածություն լինի, ընդհանուր բոլորը մտածեն երկրի հզորության, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար։ Հիմնական խնդիրն է սա»:
Ու էլի եկանք հասանք չարաբաստիկ Օսկանյանին։ Էս անգամ էլ մարդ չվախենար ու Ծառուկյանին հարցներ, թե բա էդ դեպքում ինչի՞ էր Օսկանյանը երեկ բլոգերների հետ հանդիպման ժամանակ Ժառանգությանը փնովում։
Մի խոսքով ընթերցող ջան, քեզ ասում էի չէ՞, որ էս մեր նախընտրական պայքարը մի հատ թատերականացված ներկայացումա, որը դասական տրագիկոմիկ սցենար ունի։ Ինձ էլ, քեզ էլ մնում է զարմացած շվացնել ու շարունակել զմայլվել մեր քաղաքական տիտանների բեմական արվեստով։
Առայժմ
Ձկան աչք 

No comments:

Post a Comment