Wednesday, April 11, 2012

Պաոլո Կոելիո՝ կոմերցիոն գրող և գրագողության մեծ սիրահար

Նորից բարև սիրելի ընթերցող։ Այսօր ուզում եմ հետդ մի քիչ վիճել, քանզի քաջ գիտակցում եմ, որ Դու ևս կարող ես լինել այն բազմահազար մարդկանցնից մեկը, ով Պաոլո Կոելիոյին սխալմամբ համարում է նորագույն ժամանակաների մեծաագույն գրողներից մեկը։ Իրականում Կոելիոն ոչ միայն հեռու է մեծագույն լինելուց, այլև առհասարակ գրող կոչվելուց։ Որպեսզի հերթական անհիմն քննադատող ծակ պրոֆեսրի տպավորություն չթողնեմ, հիմա կհիմնավորեմ այնպես, որ Դու ինձ վերջում կուզենաաս ասել «Այ դու Ձկան ա՜չք»։
Գիտեմ, դու երևի մտածում ես, որ հիմա կսկսեմ մեղադրել Կոելիոյին այն բանի համար, որ նա երկու անգամ հոգեբուժարանում շիզոֆրենիայի դեմ է բուժվել, կամ կսկսեմ մեղադրել նրան գրագողություն անելու մեջ։ Շտապեմ հիասթափեցնել քեզ, ինձ ամենևին էլ չի հետաքրքրում նրա անձը կամ առողջական վիճակը՝ լինի դա հոգեկան, թե ֆիզիկական: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ շատ հանճարներ եղել են մարդկային տականքներ, կամ վատառողջ, կամ էլ հոգեկան հիվանդ, բայց դա չի խանգարել նրանց պատմության մեջ հետք թողել։


Գիտեմ նաև, որ դու հնարավոր է փորձես հակադարձել ինձ, որ անհանար է, որ վատ գրողի աշխատանքները գրեթե 100 միլլիոն օրինակով վաճառվեն ու թարգմանվեն գրեթե 70 լեզուներով, բայց ես Քեզ ասում եմ, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Քանակը դեռ չի խոսում որակի մասին ու սա հենց նման մի դեպք է։ Դրա համար արի քննարկենք այս գրողի գործերը, մասնավորապես այն թերությունները ու թերացումները, որ ես տեսնում եմ դրանցում։
Ասում են ամեն ինչ համեմատության մեջ է պարզ լինում։ Այդ իսկ պատճառով եկ Կոելիոյի «Ալքիմիկը» ստեղծագործությունը համեմատենք հիրավի մեծանուն գրող Մարկ Տվենի՝ Թոմ Սոյերի ու Հեքլբերի Ֆինի արկածները գրվածքների հետ: Չեմ անդրադաառնում այն փաստին, որ «Ալքիմիկը» հանդիսանում է Աստվածաշնչյան՝ նպատակին հասնելու մասին առակի երկարուձիգ տարբերակը, պարզապես «Ալքիմիկի» կերպարներից և ոչ մեկը, այդ թվումը հենց գլխավոր հերոսի կերպարը չի կարելի համարել ամբողջական գեղարվեստական կերպար։ Այնպիսի տպավորություն է, որ Կոելիոն հերթական վիպակը գրելիս գրում է գրքի առաջին և վերջին էջերը, հետո սկսում դրանց արանքը լցնել։ Իրականում նրա ոչ մի գործում հումորային դրվագ չես գտնի, փոխարենը հորինված փաստերի ու խառնիճաղանջ մտքերի քաոտիկ հոսքի կբախվես։
Վերադառնանք Թոմ Սոյերի արկածներին։ Այստեղ բոլոր կերպարները ամբողջական են, հատկապես գլխավոր գործող կերպարները, սյուժեն ոչ թե գծային է զարգանում, այլ անընդհատ տարբեր զարգացումներ է ապրում ու ոչ մի դրվագ անավարտ չի մնում: Ամբողջ պատմության ընթացքում կարմիր գծով գնում է շատ նուրբ հումորը ու զավեշտը, որը բոլորովին չի աղավաղում այն խնդիրները, որոնք բարձրացված են այս գրքում։
Իհարկե Կոելիոն ունի նաև այլ գործեր։ Դրանց թվում են ինչ որ կիսատ-պռատ լիրիկացված «Вестник Воина Света»-ն, որը ոչ այլ ինչ է, քան Առաջին Խաչակրած Արշավանքի ժամանակաշրջանի ասպետի պատվի կոդեքսը, «11 րոպե»-ն, որը ամբողջովին հեղեղված է սխալ փաստերով (թեկուզ այն պնդումը, որ սեռական ակտը 11 րոպեից ավել չի տևում) ու պոռնկության ռոմանտիկացմամբ, «Մոգ»-ը և «Վալկիրիաներ»-ը, որոնք պարզապես իր և իր ընտանիքի կատարած ուխտագնացությունների այլակերպումներն են։
Իմ համեստ կարծիքով Կոելիոն գրական աշխարհում խորհրդանշում է այն ոճը, որի երաժշտական աշխարհում պոպսա են կոչում: Երկու դեպքում էլ գործ ունենք մինիմալ որակական կոնտենտի հետ, որը միտված է մաքսիմալ կոմերցիոն շահ ապահովելու, ընդ որում դրան հասնելու համար երկու դեպքում էլ կիրառվում են գրեթե նույն հնարքները։ 
Ոչ ոքի մտքով չի անցնի Լեդի Գագային համեմատել Բեթհովենի կամ թեկուզ Պավարոտտիի հետ, բայց չգիտես ինչու, հենց ասում ես, որ չի կարելի Կոելիոյին լուրջ գրող համարել, բարձրանում է ըմբոստության մի ալիք։ Եթե իմ տրամաբանությունը սխալ էր ընթերցող ջան, ու այդպես էլ չկարողաց քեզ ապացուցել ասելիքս, ապա մատնանշիր խնդրեմ, թե որտեղ եմ սխալ թույլ տվել։

No comments:

Post a Comment