Wednesday, April 25, 2012

Լֆիկը քաղաքակիրթ է դարձե՞լ

Վա՜յ ընթերցող ջան, վա՜յ։ Չես պատկերացնի, թե էսօր ինչքան եմ ծիծաղացել, բայց դարդ մի անի, հեսա դու էլ բոլ-բոլ կուրախանաս Ձկան Աչքի հետ։ Դու գիտե՞ս, որ Լֆիկը ահագին դաստիարակվելա ու լրիվ բարի քեռիա դարձել։ Պատկերացնում ես, էս մեր կաչկեքի տիրակալը ԴԱՏԻԱ ՈՒԶՈՒՄ ՏԱԼ «Ժողովուրդ» օրաթերթին, որովհհետև գրել էին, իբր Լֆոն ընտրակաշառքա բաժանել (բա գետինը չե՞ն մտնում, բա Լֆոն տենց բան կանե՞ր)... Ասում եմ ցվիլ տղայա դարձել էլի, սրանից մի քանի տարի առաջ ի՞նչ դատ, ի՞նչ բան, միանգամից սև ջպերով հաստավիզները կգային ու թերիթի ողջ անձնակազմին ու նույնիսկ ակվարիումի մեջի ջկներին կսատկացնեին ու կգնային։
Չէ, աչքիս ես էլ գնամ քիթս օպերացիա անեմ, իրոք որ առաջխաղացումն ակնհայտամ, մենակ Լֆիկի հեռախոսազանգի սղագրությունը լսես, ընթերցող ջան, էլ իրան Լֆիկ ասելդ էլ չի գա, որովհետև ինքը նենցա զարգացել, որ առնվազն Կորսետ կամ Բյուստգալտեր կարա կոչվի էլի, իսկ իրա քաղաքական կոմբենացիաների համր՝ Կամբենացիա։ Ինքդ դատի.
Մինչեւ էդ էլ Նիկոլ Փաշինյանը մեզ մեղադրում էր, որ իրան նույն կանայք, որ մեր կողմնակիցն են, հետապնդում են: Ես ասեմ` մարդիկ, որ երկար ժամանակ փախած են լինում, սկսում են տառապել հետապնդման մանիայով: Չեմ զարմանա, որ մի քանի օր հետո մեր լավ ախպերը ասի, թե «Համլետի» հոր ուրվականը իրա հետեւից ա ընկել: Նիկոլի ու իրա մարդկանց սարքած շանտաժները 30 վայրկյան են:
Ես ցնցված եմ, հիացած, ապշած... Լֆիկը փաստորեն համ հոգեբանություն գիտի, համ Շեքսպիրա կարդացել։ Չէ, սա այն դեպքնա, երբ խոսքերն ավելորդ են։ Մի երկու հատ էլ սենց բոմբ անի, կարողա ցնդեմ՝ գնամ Լֆիկին ընտրեմ։ՃՃՃ


No comments:

Post a Comment