Monday, April 16, 2012

Օրինած Երկրի հորինած մեթոդները

Ձկան Աչքը նորից ողջունում է քեզ ընթերցող ջան։ Այսօր էլ քո հետ կզրուցենք Օրինաց Երկրի, իսկ ավելի կոնկրետ՝ ՕԵԿ-ի կիրառած մեխանիզմների մասին, որոնց միջոցով նա հույս ունի հաղթահարել 5 տոկոսի շեմը։ Սկսենք տրվիալից.
1. Ամենաանկապ քայլը, որին դիմել են ՕԵԿականները, դա արդեն քաջ հայտնի դդմի ջեմերի ու Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» պահածոների գործարանի այլ արտադրանքն է։ Ասում են, իբր բոլ չի ափսոսում են մարդկանց փող տան ու դա փոխարինում են ջեմ-մուրաբաներով, դեռ մի բան էլ տված ջեմերն ու մուրաբաները կամ ժամկետանց են, կամ էլ շատ մոտ են պահպանման ժամկետի սպառմանը։ Բացի պահածոներից, ՕԵԿ-ը բազմիցս բռնվե է էժանագին օծանելիք ու գլխաշորեր բաժանելու վրա։
2. Անվճար բջջային հեռախոսներ բաժանելը թերևս ավելի հաջող գաղափար էր, բայց ուղիղ մինչև այն պահը, երբ պարզվեց, որ այդ հեռախոսները Orange-ի ակցիայի հեռախոսներն են, որոնք դե յուրե արժեն 1 դրամ, բայց դե ֆակտո դրանք գնողը 1-2 տարվա ընթացքում պետք է ամսեկան ինչ որ ֆիքսված գումար լիծքավորի՝ 4000 դրամ և ավել, որպեսզի օգտվի այդ հեռախոսսից։ Այնինչ, շուստրի ու քծիբ ՕԵԿ-ը հավաքելով մարդկանց անձնագրերը, գնում է հազարավոր հեռախոսներ՝ վճարելով միայն առաջին ամսվա վճարումը, իսկ մնացածը մնում է անձնաագրերի տերերի վզին։
3. Ուսանողությանն էլ մոբիլիզացնել է փորձում ՕԵԿ-ը։ Բացի Բաղդասարյանի ներքո գործող Ֆրրանսիական ու Եվրոպական համալսարաններից, այլ համալսարաններում ևս կան ՕԵԿ-ի ազդեցության տակ գտնվող դասախոսներ։ Օրինակ իմ ծանոթներից մեկը, ով սովորում է ԵՊՀ-ում մասնակցել էր ՕԵԿ-ի հանրահավաքին, որովհետև դասախոսը խոստացել էր առանք քննելու նշանակել «հանրահավաքին» մասնակցած բոլոր ուսանողների ստուգարքը։
4. Թերևս ամենաշուստրի մեթոդը, որին դիմել է ՕԵԿ-ը, դա իր ադմինիստրատիվ ռեսուրսի ի դեմս կուսակցության անդամ հանդիսացող նախարարների ու պետպաշտոնյաների մաքքսիմալ մոբիլիզացումն է։ Նկարագրեմ այս կոնցեպցիան. ՕԵԿ-ը ճշտում է այս կամ այն համայնքում կամ բակում ովքեր են թաղային հեղինակություններ, նախապատվությունը տրվում է երիտասարդ հեղինակություններին, նրանց առաջարկվում է ՕԵԿ-ի համար ընտրազանգված ու X քանակությամբ ձայն ապահովելու դեպքում ֆիկտիվ պաշտոններ մինիստրություններում կամ հիմնարկություններում։ Ասել Չորրորդ Իշխանություն, անգամ գրասենյակներ են հատկացվում տվյալ անհատներին ու մի վագոն խոստումներ են տրվում կարիեռային արագ աճի մասին։ 

Սրաք դեռ բոլոր մեթոդները չեն, որոնք մոգոնում է ՕԵԿ-ը, վստահ եմ դեռ էլի բաներ կպարզվեն, իսկ թվարկված չորս տարբերակներին միավորում է միայն մի բան՝ չորսի դեպքում էլ ՕԵԿ-ը «քցում» է դրանց համաձայնված քաղաքացիներին։ 
Ընթերցող ջան, գիտե՞ս առակս ինչ կուսանե։ Քեզ ասում են ընգրակաշառք մի վերցրա, իսկ Ձկան Աչքը հավելում է՝ հատկապես ՕԵԿ-ից ընտրակաշառք մի վերցրա, որովհետև քթիցդ կգա...

Հ.Գ. Գոնե պահածո բաժանելուց ոչ թե Հայասի քնձռոտ պահածոներից բաժանեին, այլ ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգեյ Կարապետյանին պատկանող Արտֆուդի պահածոներից տային... 

No comments:

Post a Comment