Monday, April 23, 2012

Լֆիկից քյասիբ մեկ էլ Սամվել Բալասանյաննա

Բարև-բարև ընթերցող ջան, երկու օր է գլուխս խառն էր, չէի կարողնում շփվել հետդ։ Էսօր էլ հազիվ գլուխս թեևացավ, ասի մի քիչ լուրեր կարդամ, տեսնեմ էլ ինչ ֆոկուսներ են արել մեր քաղաքական ցիրկում ու միանգամից ԲԻՆԳՈՈՈՈՈՈՈՈՈ...
Ընթերցող ջան, քո մոտ էլ նույն տպավորությունն է, որ մեր օլիգարխները մեկը մյուսից քյաասիբ ու չքավոր ե՞ն։ Հազիվ էր Լֆիկի հումորները մոռացվել, հիմա էլ ԲՀԿ-ի գերագույն գլխավորի զամը՝ Սամվել (ինչպիսի զուգադիպություն) Բալասանյանն է, ոնց կասեր հորեղբայրս, իրեն շլանգի տեղ դրել։
Մեջբերեմ մի քանի դրվագ Բալասանյանի հարցազրույցից։

1. Պարոն Բալասանյան, Ձեր հայտարարագրում ներկայացրել եք, որ ունեք շենք- շինություններ Գյումրիում, հողամաս ու անասնագոմ Ազատան համայնքում: Եթե կարելի է նշեք, թե ներկա դրությամբ, անասնագոմը ինչ նպատակով է օգտագործվում: Ձեր ընտանիքի անդամների կողմից այն շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ:
Հավատարիմ մնալով իմ նախընտրական կարգախոսին` այն է. «վերականգնենք կորցրած աշխատատեղերը», առաջիկայում կփորձեմ նպաստել, որպեսզի նշյալ տարածքներն ու շինություններն օգտագործվեն ըստ իրենց նշանակության: Անկախ նրանից, թե ովքեր կզբաղվեն տեղում կազմակերպվելիք արտադրությամբ` կարեւորն այն է, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ավելին ասել չեմ կարող:
2. Այսինքն Ձեր ունեցվածքն այսքա՞նն է: Եթե ոչ, ապա էլ ինչե՞ր ունեք, օրինակ ասում են, որ Գյումրիի գարեջրի գործարանը ձեր որդիներն են աշխատեցնում: Թե՞ հավատում եք նավս կամ չար աչք ասվածին եւ խուսափում եք նշել ունեցվածքի մասին:
Իմ ունեցվածքն այն է, ինչ նշվել է հայտարարագրում: Ես Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ եմ եւ Ձեր ասած նավսին կամ չար աչքին չեմ հավատում: Այո, իմ որդիները զբաղվում են բիզնեսով, ավելի կոնկրետ Գյումրիի գարեջրի գործարանով:
3.Իսկ գարեջրի գործարանը ինչո՞ւ չեք հայտարարագրել:
Գարեջրի գործարանի շենքի սեփականատերն եմ ես: Հայտարարագրել եմ այն, ինչ կա:
Դե ընթերցող ջան, ոնց գիտես, ես խասյաթ ունեմ հիմա էս բերված կետերի վերաբերյալ հռետորական հարցեր դնել, մեկ էլ տեսար քո մոտ էլ էդ նույն հարցերը ծագած լինեն։ Անցնենք հարցերին։
 1. Հարգելի պարոն Բալասանյան, ես իհարկե կարող էի վրեդնիություն անել ու տափակ կատակներ անել գոմի մասին, բայց մի քիչ ավելի լրջի մեջ հարց ունեմ. էդ ի՞նչն էր Ձեզ խանգարում մինչ ընտրությունները, մինչ քարոզարշավը զբաղվելու աշխատատեղերի ստեղծմամբ։ Չգիտեմ Բալասանյանը ինչպես է տեսնում այս վիճակը, բայց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա ևս այն քաղաքական գործիչներից է ու ազգասիրությունը բռնում է հատկապես նախընտրական շոուի ժամանակ, համաձայն չե՞ս։
2. Դե Բալասանյան ջան, մի կողմ դնենք, որ и ежу понятно, որ Գյումրիի գարեջրի գործարանը քոնն է ուղղակի տղերքդ են տիրություն անում, բայց եկեղեցու անունը ինչու՞ ես տալիս։ Ամոթ է վերջիվերջո, էլի խաբիր, բաայց դե գոնե մի խառնիր քո սրտին համազգային արժեքների անուններ ու գուցե ավելի հարգվես ժողովրդի կողմից։
3. Դե Բալասանյան ջան, չես կարողանում էլի լավ կռուտիտ անես։ Ի՞նչ է նշանակում շենքի սեփականատերն եմ, բայց գործարանն իմը չէ։ Հիմա եթե քեզ հավատանք, ստացվում է, որ քո որդիներից փող ես վերցնում վարձակալության դիմաց։ Բա եղա՞վ, բա սազե՞ց հայ տղամարդուն իր տղաներից էդ կերպով փաղ վերցնի։
 Ուֆ աման էէէէ, ընթերցող ջան, եթե աչքիս առաջ Հրանտ Վարդանյանի օրինակը չլիներ, գուց և էսքան ուշադրություն էլ չդարձնեի Բալասանյանի պոնտերին, բայց դե նախադեպը հո՞ ունենք մեր երկրում, թե ուզումա իրենց տանը մանդատ էլ ֆռա, ասա տղերքիցդ մեկին դեպուտատ սարքի, իսկ դու հանգիստ բիզնեսիդ նայի, թե չէ ժողովրդին հիմարի տեղ դնելը ամենևին չի ավելացնում հարգանքն ու սերը քո անձի հանդեպ։
 
 

No comments:

Post a Comment