Saturday, April 14, 2012

Ճոյտի անկեղծությունները

Բարև ընթերցող ջան: Գիտեմ, որ կարող է արդեն քո նյարդերը ևս տեղի են տալիս էս նախընտրական կատակերգության պատճառով, բայց այսօր էլ Ձկան Աչքը քեզ կպատմի մի հետաքրքիր քաղաքական ծաղրածուի՝ Հակոբ Հակոբյանի մասին, որը լայն մասսաներին ավելի հայտնի է Ճոյտ մականունով:
Ուրեմն ընթերցող ջան, էս Արմավիրի մարզը առհասարակ հայտնի է իր խիստ կոլորիտային քաղաքական ծաղրածուներով, որոնք մեկը մյուսից ավելի հանճարեղ են իրենց լկտիության ու ցինիզմի մեջ, նույնիսկ կարող են մրցել մեր քյասիբ օլիգախի ամուսին Լֆիկ Սամոյի ու նրա գլխավոր երկրպագու Նեմեց Ռուբոյի հետ:

Իրոք որ, տեսականին շատ բազմազան է. էլ քեզ կռազի շոֆեռից գեներալ հասած մարդակեր դեգեներատներ, էլ նրանց բարեկամներ, էլ Ճոյտ... մի խոսքով ամբողջական կոմպլեկտ ունենք: Բայց դե այս անգամ Ճոյտնա աչքովս ընկել իր փառահեղ հարցազրույցի շնորհիվ, բայց մինչ այդ ուզում եմ քեզ տեղեկացնել, որ այս մեծ թատերականացված ներկայացման տվյալ ակտի զավեշտը կայանում է նրանում, որ Ճոյտի մրցակիցը լինելու է ոչ պակաս ակնառու քաղաքական ծաղրածու գեներալ Սեյրանը, ով ևս պարբերաբար փայլատակում է իր ֆենոմենալ բթամտությամբ:
Հիմա ուզում եմ խասյաթիս համաձայն մի քանի մեջբերումներ անեմ Ճոյտի ասածներից.
1. Մենք (նկատի ունի իրեն) նման չենք մի մարդու, որ ճնշվենք: Ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Մենք կարող ենք ճնշվել այն ժամանակ, երբ կատարենք որեւէ արարք մեր բնակիչների, ժողովրդի նկատմամբ: Մենք գնում ենք ընտրություններին պարզ ճակատով, ժողովրդի աչքերի մեջ նայելով:
2. Որպեսզի ժողովրդից առաջ չընկնեմ, դա թողնում եմ ժողովրդի գնահատականին: Իսկ ես ժողովրդի մեծամասնության գնահատականը կիսում եմ, անկախ այն բանից իմ համար ցանկալի գնահատական կտա, թե` ոչ: 
3. Ես այսօր գնում եմ ոչ միայն ընտրվելու, այլեւ քննություն հանձնելու: Իմ ապրած կյանքը դրել եմ սեղանին եւ ասում եմ «Ժողովուրդ դուք գնահատեք»: Եթե դրական գնահատեց, ուրեմն ես կոգեւորվեմ, կասեմ ճիշտ եմ ապրել, իսկ եթե բացասական գնահատեց` ուրեմն մտածելու:
4. Ամենագլխավոր օրինակը, որ կարող էի ավելի շատ օգնել իմ ժողովրդին, բայց ավելի քիչ եմ արել: Իսկ քաղաքականությունից դուրս օրինակ, մի անգամ իմ տղայի վրա շատ խիստ բարկացել եմ, ապտակել եմ, բայց հետո տեսա, որ սխալվել եմ: Շատ զղջացի, որովհետեւ իմացա, որ նա այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունի:առիթ կունենամ:
Դե հիմա էլ արի մենք հարցեր տանք պարոն Ճոյտին էս չորս կետերով.

1. Ճոյտ ջան, դու ինչ իրավունքով ես մարդ ճնշում ու դեռ մի բան էլ գլուխ գովում, որ դու ես ճնշում, ոչ թե քեզ:
2. Ճոյտ ջան, ես դեռ քո մասին ոչ մի լավ գնահատական չեմ լսել ժողովրդից, ասեմ ավելին, գնահատականների մեծ մասը ցենզուրայի սահմաններից դուրս է և պարունակում է այնպիսի արտահայտոթյուններ, որոնք կանանց ներկայությամբ չես ասի: Փաստորեն դու կիսում ե՞ս այդ գնահատականները:
3. Ճոյտ ջան, դու իրոք հավատում ե՞ս, որ քո կյանքը ոչ թե աղբարկղը նետելու է պտանի, այլ սեղանին դնելու: Դու իրո՞ք չես հասկանում, որ արդեն վաղուց մտածելու բան ունես:
4. Ճոյտ ջան, ամոթ չլինի հարցնել, էդ օգնությունդ ինչու՞մ է կայացել ու ի՞նչն է քեզ խանգարել, որ ավելի շատ օգնես, որ հիմա էլ սենց զղջում ես:

Մի խոսքսով ընթերցող ջան, սրանք մեզ լրիվ էշի տեղ են դրել ու իրենց կարճ խելքով կարծում են, որ եթե իրենց գեղի հերոսն են ու իրենց գեղում ոչ ոք դուխ չի անի ծուռ նայել իրենց վրա, ապա այդպես կլինի նաև ողջ հանրապետության տարածքում: Ստիպված պետք է հիշեցնենք, որ դեռ հնուց մեր ժողովուրդը մի ադաթ ունի՝ քֆրտել հատկապես գեղի հերոսին...

No comments:

Post a Comment