Wednesday, April 18, 2012

Լֆիկը հիմա էլ Տեր-Պետրոսյանին է բանավեճի հրավիրում

Վա՜յ ընթերցող ջան, վա՜յ։ Այս ինչ պետությունում ենք ապրում ես ու դու. օր չի անցնում, որ առավոտ բարի լույսով չմտնես ինչ որ լրատվական կայք, կամ կարդաս որևէ մի օրաթերթ ու մի հատ made in Լֆիկ կամ made in Նեմեց հերթական բոցը չտեսնես։ Էսօր էլ սխալվեցի ու Նյուզ էյեմի մամուլի ամփոփումը կարդացի ու զգացի, որ մոտս բուռն ցանկություն է առաջանում ասելու. «Աշխարհ, ստեղ մի տեղ պահի ես իջնեմ»։
Բա ընթերցող ջան, դու երևի տեղյակ չես, որ մեր ցինիկ կրծկալը, ով որոշ կռուգերում Քրիստոսից հետո երկրորդ պատգամավորնա ճանաչված, Նիկոլին դորդ ու բեշ չարած, հիմա էլ Լեևոն Տեր պետրոսյանինա բանավեճի հրավիրել... Պատկերացնում ե՞ս։ Ու քանի դեռ քո մոտ էլ վերջնականապես չի հասունացել աշխարհը կկանգնեցնելու և իջնելու բուռն ցանկություն, արի քեզ ցույց տամ Լֆոյի մտքի քթածին մարգարիտները.

«Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ չհամաձայնեցիք Նիկոլ Փաշինյանի առաջարկին եւ չբանավիճեցիք նրա հետ:
Ես չեմ ուզում, որ Ռուբեն Հայրապետյանը ինձ չհարգի: Համ էլ դա նույն ա, որ «Փյունիկը» «Բարսելոնային» Երեւանում խաղի հրավիրի:
Նույն Ռուբեն Հայրապետյանը երեկ եւս չբանավիճեց Նիկոլ Փաշինյանի հետ: Նա հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել միայն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակի անձանց հետ, բացի Արամ Սարգսյանից, ում հետ ընկերներ են:
Դուք ո՞ւմ հետ եք ցանկանում ՀԱԿ-ից բանավիճել:
Ես էլ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ուզում բանավիճել, որովհետեւ 1995-ից իրան լիքը բան ունեմ ասելու:
Մասնավորապե՞ս:
Մասնավորապես 95թ. ընտրությունների հետ կապված, որովհետեւ ես էլ էի դրել թեկնածություն, ու ինձ պրոբլեմներ ստեղծեցին:
Ի՞նչ խնդիրներ:
Այ որ գա, էն ժամանակ էլ կասեմ:
Շարունակո՞ւմ եք Ձեզ մրցակից համարել Վարդան Վարդանյանի՞ն:
Այո:
Չե՞ք կարծում, որ Փաշինյանն ավելի ուժեղ մրցակից է:
Չէ, որվհետև Նիկոլը առաջին անգամ ա գալիս մեր համայնք, 3-րդ մասում ա ապրում, մեր համայնքի համար ոչ մի բան չի արել, իսկ Վարդան Վարդանյանը ապրում ա էս համայնքում, այ դրա համար ա, որ ես իրան եմ համարում մրցակից:
Ձեր 3-րդ մրցակիցը ոմն Տիգրան Գրիգորյանն է, ճանաչո՞ւմ եք նրան:
Չէ, ուղղակի գիտեմ, որ առաջադրված թեկնածու ա:
Շարունակո՞ւմ եք վստահ լինել, որ հաղթելու եք:
Բա ոնց, ես Նիկոլին խոսք էի տվել, չէ՞ որ իմ հաղթանակի քեֆին` «Փարվանայում», թամադա եմ դնելու, բայց քանի որ իրան ճիշտ չպահեց, ժողովրդի վրա ոստիկաններով եկավ, մեր ժողովուրդը էլ համաձայն չի, որ թամադան ինքը լինի:
Փաստորեն, քեֆն առանց թամադա է մնում:
Չէ, ո՞վ ասեց, իրանցից մեկին կդնեմ, բայց ոչ Նիկոլին»,- գրում է «Երկիր» թերթը:
Դե ընթերցող ջան, հիշում ես չէ՞, ինչ էինք անում մենք սենց հանճարեղ հարցազրույցենրի ընթերցանությունից հետո (դե բացի էդ հարցազրույցը տված հերթական ծաղրածուի հասցեին լուտանքներ թափելուց)։ Այո-այո, հիմա կետ առ կետ հռետորական հարցադրումներ ենք անելու.
1. Տո ասա այ Լֆիկ, արդեն էնքան Նեմեցն ու դու իրար մաժմժեցիք էս քարոզարշավի մեջ, որ մարդ սկսումա մտածել, որ իրականում դուք ոչ թե պետք է ԿԸՀ-ում գրանցվեիք, այլև մոտակա ԶԱԳՍ-ում։ Տնաշենի տղերք, հերիքա էլի էդ ձեր ցինիկական ռևերանսները որ ամեն որ ուղղում եք միմյանց։
2. Տո ասա այ կաչկա բռթող, այ անգրագետ, այ դեգեներատ, իհարկե, ժողովուրդը շատերի համար աչքի լույս չէ, բայց դե էն գոնե կրթված մարդա, խելացիա ու քո սիրասունյ Նեմեցի ասած քաղաքական կալիբր ունի։ Ախր դու ի՞նչ պետքա խոսոս Լևոնի հետ, եթե սկի սենց փոքր հարցազրույցում երկու բառ իրար հետ գրագետ չես կարողանում կապել։
3. Դու՞, 95 թվի՞ն, նախագա՞հ... ախպոր պես էլի, կարող է դու էդ ժամանակ կաչկա բրթողների ֆեդերացիայի նախագահ փորձեիր առաջադրվել, բայց դու ու՜ր, նախագահ լինելն ու՜ր։
4. Դե բնականաբար դու քո մանկլավիկներին մրցակից կհամարես, իսկ Նիկոլին չէ։ Նիկոլն էլ մարդկանց աչքի լույսը չի, բայց հիշի Լֆիկ արարած, Նիկոլն էլ քո համեմատ գոնե կրթված տղայա։ Ճիշտա, մի քիչ հիստերիկոտ բաներ ունի, բայց դե էլի ու էլի, էն գոնե քո պես կաչկա բռթող չի եղել՝ ոչ իրական կյանքում, ոչ էլ հոգում։
Սենց բաներ ընթերցող ջան, ասի-ասի, սիրտս մի քիչ հովացրի, թե չէ քիչա մի օր զենքը առնեմ ու գնամ լֆիկի որսի էնքանա զահելս տարել իրա սրամտություններով։ 

No comments:

Post a Comment