Friday, May 4, 2012

Ձկան Աչքը ամփոփում է քարոզարշավը

Նորից բարև իմ սիրելի ընթերցող։ Վերջապես մենք մոտեցանք բեմականացված տրագիկոմեդիայի, որ նախընտրական քարոզարշավ է կոչվում, վերջին ակտին ինչ կապակցությամբ շնորհավորում եմ համ ինձ, համ քեզ։ Հուսով եմ Ձկան Աչքը կարողացավ նպաստել, որ մի քիչ ավելի հումորով ու համարձակ նայես ու ընկալես մեր տխուր քաղաքքական իրականությունը։ Դե ինչ, արի ամփոփենք, թե ինչով աչքի ընկավ այս քարոզարշավը։
Անկասկած, քարոզարշավի գլխավոր հերոսը Լֆիկ Սամոն էր, ով ուղղակի փայլատակեց իր ցինիզմով, բթամտությամբ և լկտիությամբ։ Արդյունքում, ես գնալով գալիս եմ այն եզրակացությանը, որ օլիգարխների համար քթի օպերացիան հակացուցվածա, թե չէ թող ու փախի։

Լֆիկից մի թիզ հետ մնաց նրա ոչ պակաս օլիգարխ ախպեր-ընկերը՝ Նեմեց Ռուբոն, ով սկզբում հայտարարել էր, որ չի մասնակցելու, իսկ այնուհետև միանալով Լֆիկի ֆիներին քարոզարշավը վերածեցին ցինիզմի ու լկտիության արշավի։
Օլիգարխներից աչքի ընկան նաև Նուշիկյանն ու Արզաքանցյանը, որոնք սակայն բալետի մեղմբարո պարուհիներ են Լֆիկի ու Նեմեցի անզուգական դուետի համեմատ։
Դե իհարկե տեղը չէր սթրվում ՕԵԿ-ը, ով պարզապես ցնցեց հանրությունը իր քծիբությամբ ու քցողությամբ։ Անկրկնելի էր Բիշարյանը, ով նախաձելի հաճախականությամբ դարակազմիկ բլթեր էր անում։
Դե իհարկե, չի կարելի մոռանալ նաև ՀՀ տարածքում բնակվող բոլոր կանանց ահ ու սարսափ՝ Սյունյաց մարզպետ Լիսկայի մասին, որին բարով-խերով ճամփեցին իրա սարերը՝ մարդկանց աչքերից ու մասնավորապես անպաշտպան կանանցից հեռու, որ լրիվ չհարամի ՀՀԿ-ի քարոզարշավը։ Զավեշտալի էր, որ Սյունիք կատարած իր այցի ժամանակ, նախագահը ասաց, որ հարկ եղած դեպքում Լիսկան կինքնահրկիզվի։
Մյուս նախընտրական սենսացիան ևս Սյունիքից էր։ Դե իհարկե խոսքը Սյունյաց և Հայոց Արծիվների գլխավոր արծիվ, հիտլերակերպ Խաչիկ Ասրյաններ, ում բլթերի, ժեստերի, հայտարարությունների ու արտաքին տեսքի շնորհիվ, հայությունը մի կուշտ ուրախացավ։
Անկասկած, իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Ծառուկյան և Կո-ն, էլ չանդրադառնամ, վերջիվերջո վախենում եմ։ՃՃՃ
Մի խոսքով, ընթերցող ջան, էսքան նայի-նայի ու մի բան հասկացա, ոչ մեկն էլ մի բարի քյալլա չի, ես Չակ Նորիսին եմ ընտրելու, իսկ դու արդեն ինքդ որոշիր։ Կտեսնվենք ընտրություններից հետո։ Առայժմ։

No comments:

Post a Comment