Tuesday, May 15, 2012

Արզաքանցյանի հերթական գլուխգործոց հարցազրույցը

Բարի լույս ընթերցող ջան, էսօր առավոտվանից էնքան հաճելի եղանակ էր, որ ասեցի նոութբուքս շալակեմ, գնամ բալկոնում բզբզամ։ Նենց հաճելի էր, չես պատկերացնում, էն էլ թե որ սատանան ինձ դրդեց, որ բացեմ էդ ազիզ մոմոնետին մի քիչ նորություն կարդամ։ Իմ էշ խելքն ասա, որ առավոտվա պոզիտիվս իմ ձեռով ավիրեցի։ Մի խոսքով, չընկնեմ պեչենու բաղերը ու միանգամից անցնենք բուն քննարկմանը։
Ուրեմն, հիշում ե՞ս, էն մի հատ սուպեռսթառ օլիգարխ ունեինք, էն որ իրան հայտարարելա Բելուչչիի ու Լոպեսի հարևանը, որ մի բան էլ գլուխ էր գովում, որ ապրիլի 7-ին իրանց բերելուա Հայաստան, որ մեր կանանց ուրախացնի... դե էն Արզաքանցյանի մասինա էլի խոսքը։ մի խոսքով, էս մեր Քյավառ-Հոլլիվուդ գծի տերը հարցազրույցա տվել «Չորրորդ Իշխանություն» թերթին.

- Ես նախ ասեմ, որ նեղանալու խնդիր չկա, պոլիտիկայա էլի, ամեն ինչ էլ հնարավոր ա: Հո երեխա չենք, որ ստից բաների համար նեղանանք: 
Դե եթե նեղացած չէիք, այդ դեպքում ինչու՞ մայիսի 6-ի օրով լքեցիք Ձեր «քյավառա» երկիրը ու մեկնեցիք ԱՄՆ՞։ 
- Բա ինչ անեի, գնացել եմ իմ գործերով:
Ասում են` պատճառներից մեկն էլ ընտրությունների նախաշեմին ՀՀԿ գրասենյակում Ձեր և Մանվել Բադեյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունն է եղել: Ճիշտ է՞:
- Չէ, չէ մենք հին ընկերներ ենք ոչ մի խնդիր չունենք: Ես Հայաստան չեմ եղել էդ ժամանակները: Հակառակը ես` նրան օգնել եմ. Ես վսյոտըկի թիմ ունեմ, քյավառցի եմ,չէ՞: Մենք չենք չէ կռվել, չէ: Ինքը, որպես ինձի մտերիմ ընկեր, միշտել իմ հետ ա էլել: Ինչքան ես ավանդական միջոցառում եմ կազմակերպեսլ, ապրիլի 7-ը` կանանց գեղեցկության օրը, որ, միշտ անում եմ, ինքը Հրանուշ Հակոբյանի հետ ներկա է եղել իմ տոնին, և ես իմ խոսքը ասել եմ:
Ինչով ավարտվեց ձեր և Ռուբեն Հայրապետյանի միջև սկսված վերջին լեզվկռիվը. Ասում էին ՀՀԿ-ի կողմից հրահանգ էր տրվել երկու կողմին էլ լռություն պահպանել…
- Ախ, տենց բաներ մի հանեք ջրի երես, ես ռեպլիկների հետևից ընկնող չեմ , բայց դե տակ մնացող էլ չեմ, ես ՀՀԿ – ի հետ շատ նորմալ եմ, իրենց էլ զանգել – շնորհավորել եմ:
Ու՞մ եք շնորհավորել. Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Ձեր քաղաքական «կնքահայր» Հովիկ Աբրահամյանին:
- Վայ, Գայանե ջան, բայց ի՞նչ հարց ես ախր տալիս. Հովիկ Աբրահամյանին եմ առաջինը շնորհավորել, բոլորին էլ շնորհավորել եմ:Ես հիմա ռոմինգի տակ եմ, արտասահմանից եմ Ձեզ հետ խոսում, վերադառնամ, ավելիճիշտ իրար հետ կխոսանք»: 
Հիմա անցնենք արդեն ավնադական դարձած հանգամանալից ու կետ առ կետ վերլուծությանը.
1. Նախ, ընդհանուր տեքստի միջի բառապաշարին հրավիրեմ ուշադրությունդ։ Քեզ համար հարց չի՞ առաջանում, թե ոնցա ստացվել, որ նման կիսագրագետ հայերենի տիրապետող անհատը դարձելա հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկը։ Չնայած, վերջի հաշվով, էս դեռ փառքա, ավելի ուժեղ «պոլիգլոտներ» էլ ունենք...
2. «Չէ, չէ մենք հին ընկերներ ենք ոչ մի խնդիր չունենք: Ես Հայաստան չեմ եղել էդ ժամանակները: Հակառակը ես` նրան օգնել եմ. Ես վսյոտըկի թիմ ունեմ, քյավառցի եմ,չէ՞: Մենք չենք չէ կռվել, չէ: Ինքը, որպես ինձի մտերիմ ընկեր, միշտել իմ հետ ա էլել: Ինչքան ես ավանդական միջոցառում եմ կազմակերպեսլ, ապրիլի 7-ը` կանանց գեղեցկության օրը, որ, միշտ անում եմ, ինքը Հրանուշ Հակոբյանի հետ ներկա է եղել իմ տոնին, և ես իմ խոսքը ասել եմ:»
Այ ընթերցող ջան, լավ, կիսագրագետությունը մի կողմ, բայց էնքան «ես չեմ», «մենք չենք», «Չէ ոնց կարաինք» տիպի արտահայտություններ արեց մի պարբերության մեջ, որ ակամայից հիշեցի Comedy Club-ի Ռաֆիկի «Он чистой Уады невиновнИ» արտահաայտությունը, իսկ հատկապես հարցերա առաջացնում էն հանգամանքը, որ ինքը կանանց գեղեցկության օրը ԻՐ տոնն է համարում... ասում եմ կարողա պարզվի ծպտված սեռափոխուկա՞...
3. Հատկապես խղճահարություն առաջացրեց «Ես հիմա ռոմինգի տակ եմ, արտասահմանից եմ Ձեզ հետ խոսում, վերադառնամ, ավելիճիշտ իրար հետ կխոսանք» կռուտիտը։ Ասում եմ այ բալամ, սաղ օրը գլուխ ես գովում, թե ինչ հարուստ դեմք ես դու, ինչ ջոմարդ ես, հիա էդ ռոոմինգի մի երկու կոպեկից տեննց նեղվեցի՞ր...
Օֆ, ընթերցող ջան, մի օր գործերներս լավանա, էս մեր կուլակ-պլիգարխներին բոլորին հավաքենք մի հատ թատերական կազմում ու թողնենք իմպրովիզներ անեն, սենսացիոն հաջողություններ կունենան, նույնիսկ Բրոդվեյ կկանչեն մերոնց... Կարելիա էս ուղղությամբ մտածել։

No comments:

Post a Comment