Saturday, May 12, 2012

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի մտքի մարգարիտները

Ընթերցող ջան, ողջու´յն։ Փաստորեն ես թերագնահատել էի մեր նորընտիր պատգամավորնների կոմիկական պոտենցիալը։ Հիմա էլ սկսել են խոսալ ՀՀԿ-ական կին պատգամավորները, ըսնդ որում նենց բաներ, որ ավելլի լավա չխոսաին էլ, այլ սուս ու փուս էս 5 տարին գնային շարիկ խաղային ԱԺ-ում։ Այս անգամ Ձկան Աչքի տեսադաշտումա հայտնվել հանրապետական Կարինե Աճեմյանը։ Մի հատ կարդանք Haynews.am-ին այս made in Armenia Մարգարեթ Թետչերի հարցազրույցը, հետո կքննարկենք.


«Ես խոսում եմ փաստերով։ Հանրապետական կուսակցության դեմ իրավական դաշտում որևէ բողոք չկա: Մենք դրա կարիքը չունենք, որովհետև ունենք էլեկտորատ: Բոլոր միջազգային դիտորդները, դիվանագիտական կորպուսը լավ գնահատական տվեցին, բայց մեզ համար շատ ավելի կարևոր է հասարակության գնահատականը: Սա չի նշանակում են, թե մենք ասում ենք` ընտրություններն անթերի էին, կային բացթողումներ, սակայն դրանք հիմնականում տեխնիկական էին: Այս ընտրություններում տեղ գտած թերությունները վստահ եմ կկարողանանք շտկել մյուս ընտրություններին, իսկ առհասարակ իդեալական ընտրությունների համար, պետք է ունենալ իդեալական հասարակություն, որն անհնար է, բայց, որ այս ընտրությունները շատ կազմակերպված էր, ավելի քաղաքակիրթ բոլորս տեսել ենք: Մի շարք ամոթալի երեւույթներ՝ ծեծուջարդ, լցոնում, արդեն անցյալում են: Հանրապետական կուսակցությունը նաև շատ սոլիդ և գրագետ քարոզքարշավ անցկացրեց, որի արդյունքը եղավ, ինչ արձանագրվեց»:
Այն մեղադրանքին, թե ՀՀԿ-ի հանրահավաքներին ստիպողաբար անգամ դպրոցների և մանկապարտեզների երեխաներ էին բերվում, Աճեմյանը հակադարձեց. «Նման բան չկա, կարող է պատահի, որ ծնողն իր երեխային հետը բերած լինի, բայց ոչ համատարած»:
Կարինե Աճեմյանը չհամաձայնվեց նաև այն հակադարձման հետ, թե Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ նոր խորհրդարանում չեն լինի գործարարաներ և մականունավորներ, բայց չկատարեց խոստումը, ավելին`այդպիսիների թիվն ավելացավ, ուստի բովանդակային առումով ոչինչ չփոխվեց:
«Գիտեք ինչ, ես այս ընտրարշավի ժամանակ հասկացա, որ մեծամասնական ընտրակարգը շատ կարևոր է, այլ հարց է, որ պետք է ընտրվեն ճիշտ և աշխատող մարդիկ: Այդ մեծամասնական թեկնածուների մեջ կան կիրթ և աշխատող մարդիկ: Ի վերջո այդ ոլորտն էլ պիտի ներկայացված լինի Աժ-ում, տնտեսական օրինագծերի ժամանակ, նրանք լավ առաջարկներ կարող են անել: Եթե մարդ հասկանում է, որ այլևս չի ուզում զբաղվել գործարարությամբ, ինչո՞ւ ոչ: Ես վստահ եմ, որ Սամվել Ալեքսանյանը չի զբաղվելու բիզնեսով, մյուսները ևս: Ընդհանուր պատկերը գնահատելով պիտի ասեմ` այս խորհրդարանը բովանդակային առումով ավելի քաղաքական է, ես վստահ եմ, որ լինելու են հասուն դեբատներ»:
Ամփոփելով, ՀՀԿ անդամը նկատեց, որ խորհրդարան անցան այն ուժերը, որոնք արժանի էին դրան և ստացան այնքան քվե, որքան իրականում հնարավոր էր:  
Դե հիմա էլ մեր հերթնա ընթերցող ջան։ Պատկերացրա հիմա տիկին Աճեմյանը կարդումա գրածններս։ Դե գնաց.
-  «Հանրապետական կուսակցության դեմ իրավական դաշտում որևէ բողոք չկա: Մենք դրա կարիքը չունենք, որովհետև ունենք էլեկտորատ:»
Բնականաբար ՀՀԿ-ն ամենևին էլ կարիք չունի, որ իրավաական դաշտում բողոքներ լինեն ՀՀԿ-ի վերաբերյալ, ընդ որում, ՀՀԿ-ն դրա կարիքը չպետքա ունենա անկախ նրանից, ունի էլեկտորատ, թե՞ ոչ։
- «Հանրապետական կուսակցությունը նաև շատ սոլիդ և գրագետ քարոզքարշավ անցկացրեց, որի արդյունքը եղավ, ինչ արձանագրվեց»
Սուտը մեռնի՞...
- «Այն մեղադրանքին, թե ՀՀԿ-ի հանրահավաքներին ստիպողաբար անգամ դպրոցների և մանկապարտեզների երեխաներ էին բերվում, Աճեմյանը հակադարձեց. «Նման բան չկա, կարող է պատահի, որ ծնողն իր երեխային հետը բերած լինի, բայց ոչ համատարած»»:
Այո, իհարկե, ծնողը իր երեխաներին էր հետը բերում, ինչպես նաև դպրոցի տնօրենին, ուսմասվարներին ու մանկավարժական ողջ կազմը, ընդհուպ մինչև աշխատանքիի ուսուցման ուսուցիչ։ Մեկը լիներ Աճեմյանին հարցներ, բա էդ փուչիկներից վառված 16-17 տարեկան դպրոցական երեխեքի ծնողները ուր է՞ին։
- «Կարինե Աճեմյանը չհամաձայնվեց նաև այն հակադարձման հետ, թե Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ նոր խորհրդարանում չեն լինի գործարարաներ և մականունավորներ, բայց չկատարեց խոստումը» ։
Դե էս լրագրողներն էլ մազալու մարդիք են ընթերցող ջան։ Լրագրողները էդքան միամին ե՞ն։ Բա հո Աճեմյանը չի՞ գժվել, որ համաձայնվեր Հարցի նման ձևակերպման հետ։
- «Այդ մեծամասնական թեկնածուների մեջ կան կիրթ և աշխատող մարդիկ»։
Ընթերցող ջան, տեսնես տիկին Աճեմյանը հասկանում է, որ իր «Կան» բառով փաստեց, որ այո, էդ 32 հոգու մեջ կա X թվով կիրթ ու շախատողներ, իսկ մնացած Y թիվը անկիրթ ու ոչ ածխատասեր մասսայա։
- «Ի վերջո այդ ոլորտն էլ պիտի ներկայացված լինի Աժ-ում, տնտեսական օրինագծերի ժամանակ, նրանք լավ առաջարկներ կարող են անել:»
Հա՞, բա ես էլ գիտեի մեզ մոտ դա օրենքով է արգելված...
- «
Ես վստահ եմ, որ Սամվել Ալեքսանյանը չի զբաղվելու բիզնեսով, մյուսները ևս:»
Սուտը մեռնի՞ (մաս 2-րդ)
- «Ամփոփելով, ՀՀԿ անդամը նկատեց, որ խորհրդարան անցան այն ուժերը, որոնք արժանի էին դրան և ստացան այնքան քվե, որքան իրականում հնարավոր էր 
Սուտը մեռնի՞ (մաս 3-րդ)։
Բա՜, ընթերցող ջան, տեսնում ե՞ս ինչ փայլուն ուղեղներ ունենք։ ինձ մնում միայն խնդրել, որ տիկին Աճեմյանը շուտ-շուտ հարցազրույց տա՝ ստաբիլ թեմա կունեննամ գրելու։Ճ


No comments:

Post a Comment