Saturday, May 19, 2012

Լֆիկը դարձելա Ոսկե Ձկնիկ

Բարև ընթերցող ջան, քո համար սենսացիա ունեմ, Լֆիկի բարիությունը էլի բռնելա։ Երեկ, Փակ Շուկայի մոտ ինչ որ մի մին ուզեցելա ձուկ վաճառի, իսկ ոստիկանը փորձելա արգելել դա անել։ Մեր սիրասուն օլիգարխին, որն այդ պահին գտնվելա մոտակայքում (երևի Փակ Շուկան ավիրող իր Սիթիի կառուցմաննա հետևել) ու ջղայնացելա ոստիկանի վրեն հերիք չի, մի բան էլ 10000 դրամա տվել էդ կնոջը (չբաժանած ընտրակաշառքներիցա մնացել մոտը երևի), գնելա եղած ողջ ձուկը ու իրա շիսծյոռկեքինա տվել, որ տանեն ու տարածքի բնակիչներին բաժանեն։

Ինչ լավա չէ՞, ինչ բարի ձյաձյայա մեր Լֆոն։ Բայց սիրտս մի քիչ հանգիստ չի է... ախր իրա վրեն էդ Փակ Շուկայի տեղը Սիթի սարքելը օթթզբեշ նստեց արդեն։ Ինքդ դատի, ախր էս մեր քյասիբ տղեն սկզբում 200000 տուգանք մուծեց Փակ Շուկան ավիրելու համար, հիմա էլ 10000 դրա՞մ։ Ախր 500 դոլարի չափ փողա անում, բերով ե՞ս ասում։ Խեղճ տղեն սկի փող չուներ, որ քարոզարշավ աներ, էս մի ամիսա Նեմեցի տված էն 50000 հազարով էր ծերը-ծերին հասցնում, հիմա էլ էս պատմությունը։
Աչքիս Լֆիկենց ընտանեկան բյուջեն չդիմանա սենց դաժան հարվածների ու իրա օլիգարխ կինը բռնի ու մի 20 դրամով էլ շաքարավազը թանկացնի, որ գոնե շողուլի գան, հո սոված չե՞ն մնալու։ Էհ, երկիրը երկիր չի էլի, սենց բարի ու առատաձեռն տղերքին շնչել չի թողում...

No comments:

Post a Comment