Thursday, May 3, 2012

Գեղցին մնումա գեղցի

Ընթերցող ջան, բարի լույս։ Բա չիմացար, տարագիկոմիկ այս ներկայացման մեջ մի նոր հերոս եմ բացահայտել ինձ համար, որի մասին ուղղակի լսել էի թեթև։ Հերոսը որնա՞, գեՌօյա մաքուր, գեՌօօօօյ։ Դե իհարկե խոսքը Գեներալ Սեյրանի մասինա։
Դեռ պապս էր ասում, որ գեղացուն ինչքան էլ էփես, մեկա ականջները հում կմնա։ Սեյրանի դեպքը նենց ծանրա, որ ինձ թվումա, որ եթե իրան եփեն, մեկա գոտկատեղից վերև հում կմնա։ Համենայն դեպս, դատելով Չորրորդ իշխանության գածից, դու էլ կարող ես գալ էդ եզրակցությանը։ Մեջբերում եմ.

Երեկ, Էջմիածնի գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերի բակերում գեներալ Սեյրան Սարոյանը հատուկ իր ընտրողների համար ճոխ հյուրասիրություն է կազմակերպել. ծերերի ոտքերի տակ ևս մի քանի ոչխար է մորթել` ասելով. «Էսի մատաղ ա, սրբություն ա, ժողովուրդ ջան, ձեզ անուշ լինի, ինձ էլ բարի ընտրություն: Ձեզ փեշքեշ, ինչքան կուզեք կերեք-խմեք»: Իսկ օրվա վերջում էլ, էջմիածինցիների պատմելով, նա իր ջիփերի շարասյունով մեկ առ մեկ շրջել է շենքերի բակերում` ստուգելու, թե ինչ վիճակ է տիրում այն թաղամասում, որտեղ նա մեծ շքահանդես է կազմակերպել: Համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, նա դարձել է ընտրողներին ու ասել. «Ստեղ կռիվ-մռիվ չեղավ, չէ, սաղ մերոնք են հավաքված, ձեր հոգուն մատաղ, անուշ ըլնի, ապրեք, ինձի փորձանքների մեջ չգցեցիք: Իմ արև, դուք լավ ժողովուրդ եք, հոպըլոներ ջան»: Փաստորեն պատգամավորության թեկնածու Սեյրան Սարոյանը իր ընտրողներին նախընտրական ծրագրեր ներկայացնելու փոխարեն գերադասել է գաստրոնոմիական բնույթի քարոզարշավ անցկացնել` ետ չընկնելով ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի կազմակերպած հյուրասիրություններից` կարծելով, որ դա նախընտրական արշավի նորագույն ձևերից մեկն է: Կարճ ասած, գեներալը ամեն ինչին էլ հավատում է, բայց մի տեսակ փոխվել նրան չի հաջողվում»:
Բա, ընթերցող ջան, ես որ քեզ ասում էի, որ գնալով ավելի հետաքրքիրա դառնալու։ Հասկանում ես չէ՞ ինչ «կալիբրի» քաղաքական գործիՔներ, ես անգամ կասեի ագրեգատներ են ֆռֆռում քաղաքական դաշտում։ Բա նորմալ երկրում, Գեներալ Սեյրանի նման չոբանը պառլամենտ մտնելու մասին անգամ կարա՞ր մտածեր։ Ախր ասես այ դերեվնյա, քեզ նույնիսկ գոմ face control-ով չեն թողի մտնես, ուր ե՞ս խցկվում։
Ընդհանրապես, ասում են ամենալավը Սեյրանին բնորոշելա մյուս հում ականջներով սուբյեկտը՝ գեներալ Մանվելը։ Ասում են, իբր Մանվելը մի անգամ ասելա. «Սեյրանը երբեք ինձ չի հասնի, որովհետև դաժե էն վախտ իմ կռազը պրիցեպով էր, իսկ իրանը՝ չէ։»
Էհ ընթերցող ջան, բան չմնաց, հեսա երկու օրից կպրծնենք էս կապիկությունից, համմբերություն քեզ էլ, ինձ էլ։

No comments:

Post a Comment