Tuesday, May 8, 2012

Ձկան Աչքը պատերազմ է հայտարարում Լֆիկին

Բարև ընթերցող ջան, ո՞նց ես, հո շատ դարդ չե՞ս անում ընտրությունների պահով։ Պետք չի դարդ անել, մազեր փիտել ու առավել ևս հուսահատվել։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում ու ի վերջո, ոչ մի անսպասելի բան չի եղել վերջին հաշվով. մեզ ցույց տվեցին մի ամիս տևողությամբ գրաքննությունից դուրս կեղտոտ ու անտաղանդ բեմադրված թատերական ներկայացում, որը ունեցավ իր տրամաբանական ավարտը։ Այնպես ստացվեց, որ Ձկան Աչքքը ողջ ներկայացման ընթացքում այն հանդիսատեսներից էր, ով պարբերաբար հայհոյանքներ էր բղավում իր տեղից որոշ դերասանների հասցեին, իսկ քանի որ մենք ունեցանք այն արդյունքը, որ ունեցանք, ապա Ձկան Աչքի ընդվզումը չի դադարելու նաև ընտրություններից հետո։

Ընթերցող ջան, Ձկան Աչքը որոշեա պաշտոնապես պատերազմ հայտարարի այն ստորերին, ովքեր զոռբայությունով ու ցինիզմով անցան խորհրդարան ու իմ առաջին թիրախը կլինի իմ ու քո շատ սիրելի «սիրելի» Լֆիկը։ Միանգամից սկսենք մեր ֆալշասեր օլիգարխի վերջին հայտարարությունից։
Ուրեմն, ընթերցող ջան, էս Լֆիկը երեկ ՀՀԿ-ի հաղթանակի առթիվ կազմակերպված ֆուրշետի ժամանակ ևս մի անգամ վերահաստատելա, որ ինքն այլևս չի բացակայելու խորհրդարանից, օրինագծերա մշակելու (ասեց, որ մի քանի հատ արդեն մշակած ունի, ուղղակի հետը չի բերել ֆուրշետի) ու որոշելա, որ ո´չ Րաֆֆին, ո´չ էլ Նիկոլը Փարվանայում կազմակերպվելիք քեֆին թամադա չեն լինելու։
Դու տեսնում ես չէ սրա ցինիզմը, իրան լրիվ կիսաստվածա պատկերացնում մեր ամենախելացի քթով բարեկամը։ Տեսնես կգա մի օր, երբ էս մարդը կհասկանա, որ Րաֆֆին ու նույնիսկ Նիկոլը, իրենց ողջ թերություններով հանդերձ վագոններով լֆիկներ արժեն, թեկուզ այն պարզ պատճառով, որ տախտակի պես բութ չեն ու կրթված են, կհասկանա արդյոք սույն էակը, որ նորմալ հասարակությունում, կաչկա բրթողը կյանքում էնքան չէր աճի, որ նախկին արտգործնախարարին հեգներ՝ որպես թամադա իր հացկերույթներին կանչելով, էլ չասեմ, որ նախկին կաչկա բրթողի կարիերային առաստաղը նորմալ երկրում կսահմանափաակվեր հենց լիֆչիկի խանութ ունենալով, այլ ոչ թե մի քանի հիմնական ապրանքների մոնոպոլիայով։
Էհ, ընթերցող ջան, էս մեր թերզարգացած օլիգարխները մի հատ ընդհանուր թերություն ունեն, ավելի ճիշտ, թերությունները շատ են, բայց էս մեկը կարևորա. իրանք չեն հասկանում, որ փողով շատ բան կարելի է առնել, բայց ոչ խելք մեկ էլ սեր։ Իրանք չեն հասկանում, որ ամեն ինչ անցողիկա, անգամ իրենց փողերն ու կյանքը, բայց մնայունա մարդու անունն ու արած գործերը։ Նույն լֆիկը չի հասկանում, որ տարիներ անց իր սերունդները ամաչելու են իրենց նախննու գործից, քանի որ այդ իրենց նախնին արդեն իսկ վաստակել է համաժողովրդական տականքի ու ցինիկի ոչ պատվաբեր տիտղոսը։
Էսօրվա համար էսքանը ընթերցող ջա, լավ կաց ու մի վհատվիր, ամեն ինչ դեռ լավ կլինի։

No comments:

Post a Comment