Friday, May 11, 2012

Օլիգարխները՝ հետընտրական շրջանում

Բարի լույս ընթերցող ջան։ Ուզում եմ քեզ տեղեկացնեմ, թե ինչ է կատարվում մեր օլիգարխների հետ ընտրություններից հետո։ Ասեմ, որ կա մի հատ վատ նորություն, մի հատ էլ կիսալավ նորություն։ Գիտեմ, ասելու էս, որ Ձկան Աչքը չէր լինի Ձկան Աչք, եթե Լֆիկից թեմա չլիներ, բայց դե ես ի՞նչ մեղք ունեմ, եթե էս մարդը չի ուզում տիտիկ անել։
Ուրեմն ընթերցող ջան, սկսեմ իմ սիրասուն Լֆոյից։ Էս մեր ազիզ բալեն երևումա մտածելա, որ չափից ավելա ծախսվել ընտրությունների համար ու եթե մի քիչ ուշ սկսի ծախսածը հետ բերել՝ կսննկանա։ Երեևի հենց այդ
նկատառումներից ելնելով, շաքարի ու շաքարավազի մոնոպոլիստ, մեծն բարերար ու պարզապես կակալ տղա Սամոն, ընտրություններից մի քանի օր հետո թանկացրելա շաքարավազի գինը տասը դրամով։ Որպեսզի դու հասկանաս, թե ինչ թվերի մասինա գնում խոսքը, իրազեկեմ քեզ, որ մենակ էդ 10 դրամի թանկացումից Լֆոն մեկ ամսվա մեջ կունենա ավելի քան 80 միլլիոն (!!!) դրամի գերշահույթ, քանի որ Հայաստաննում օրեկան սպառվում է մոտ 270 տոննա շաքարավազ ու էդ 80 միլլիոնը ինքը քերելուա իմ, քո, Պողոսի ու Պետրոսի նման հասարակ մարդկանց գրպաններից։
Բացի էս 10 դրամից, մեր չքավորի պես աղքատ Լֆիկի խիստ հարուստ կնոջը պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, 2012-ի առաջին եռամսյակում 15 տոկոսով ավելի քիչ հարկ է վճարել բյուջե, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ դա նշանակում է, որ Լֆիկը ևս մի քանի միլլիոն դոլլար լցրեց իր գրպանները...
Հիմա անցնենք Լֆիկի սիրասուն ընկերոջը՝ Նեմեցին։ Խոսակցություններ կան, որ Նեմեցի գլխին սև ամպեր են կուտակվել, որովհետև Նոր Նորքում ու Գյումրիում, որտեղ նա պատասխանատու է եղել ՀՀԿ-ի ցուցանիշի համար, նա մեղմ ասած ձախողվել է ու հիմա համ ներհանրապետական մասսան, համ էլ ժողովուրդը սպասում են տեսնեն, թե արդյոք կպատժվի Նեմեցը ու եթե այդպես է, ապա ինչ պատժի մասին կլինի խոսքը։
Տեսնում ես ընթերցող ջան, կան բաներ որ չեն փոխվում, բայց բաներ էլ կան, որ ԿԱՐՈՂԱ և փոխվեն, մեզնից մնումա ուշադիր լինել, թե ինչ կհետևի այս ամենին։
Ի դեպ, կարծում եմ, որ զուտ մարդկային տեսակետից, Նեմեցը ավելի քիչ է պատժի արժանի ընտրությունները ձախողելու համար, քան Լֆոն՝ ով իր ֆիրմային ցինիզմը չսպասեց գոնե մի որոշ ժամանակ հետո օգտագործեր ու նոր թափով սկսեց կթել ժողովրդին ընտրություններից բառացիորեն մի քանի օր հետո։

No comments:

Post a Comment