Wednesday, May 9, 2012

Դոդականները մե՞զ են դոդի տեղ դրել

Բարև ընթերցող ջան, ոնց ե՞ս։ Ճիշտն ասած ես կատաղած եմ, որովհետև հենց նոր տեսա էս վիդեոն.


Ուրեմն դու չգիտեմ ոնց, ընթերցող ջան, բայց ես կատաղում եմ, երբ ինձ սկսում են էշի տեղ դնել, իսկ վերջերս հատկապես բարգավաճական շուստրի տղերքը ինչ որ շուտ-շուտ են փորձում նման բան անել։
Ես չեմ հասկանում, իրանք հույս ունե՞ն, որ ինչ որ մեկը կհավատա, որ Գագոյի ախռանայում թիթեռնիկներ են ծառայու՞մ, կամ որ նույն էդ Դոդի Էդոն ունակ չէ՞ր նման քայլի։ Ասեմ ավելին, եթե տենց էր, ինչի սպասեցի 3 օր, նոր էս նյութը տարածեցին, ընդ որում մարդու պռավան են մենակ ցույց տալիս, այլ ոչ թե իրան։
Եթե մինչև էս վիդեոյի ի հայտ գալը ես դեռ մտածում էի, որ սա հերթական սև քարոզչություն կարող է լինել, ապա հիմա 100 տոկոսեվ վստահ եմ, որ մարդակերի դեմքով էդ Դոդի Էդոն էս խեղճ մարդուն մինչև կիսամեռության աստիճան ծեծելա, հիմա էլ փորձում են պլստալ էս պատության տակից։
Գնալով ավելի ու ավելի եմ հակվում այն կարծիքին, որ Հայաստանը նորմալ երկիր չի լինի, քանի դեռ կա գոնե մեկ օլիգարխ, բայց իրանք մոռացել են ընթերող ջան, որ հիմա էլ Քոչարանի ժամանակվա բեսպրեդելը չի, որ մարդ սպանեն ու մարսեն։ Իրանք չեն հասկանում, որ հիմա կա ինտերնետ, որով կարելիա անընդհատ անհանգաստացնել իրանց։ Արի անենք դա ու մեր ներդրումն ունենանք էն սուրբ գործում, որ էս երկիրը ի վերջո թոթափվի օլիգարխիկ տմարդներից։ Քեզանից միայն հասնումա կարդալ ու դիտել, հետո էլ տարածել այս նյութը։

No comments:

Post a Comment