Wednesday, May 16, 2012

Քաղաքպետ դարձած սրբապիղծ հանցագործի մասին

Բարև ընթերցող ջան։ Հանգիստ կաց, Էսօր Ձկան Աչքը որոշելա պատմել քեզ ոչ թե օլիգարխների մասին, այլ մի այլ արատավոր երևույթ մարմնավորող մարդու մասին։ Միանգամից ասեմ, խոսքը գնալույա Լեննականի Վարդանիկի մասին։ Դու կհարցնես ինչու՞ հենց Վարդանիկի, չէ՞ որ իրա կալիբրը էն չի, պատճառած վնասն էլ կարելիա սիմվոլիկ համարել օլիգարխների պատճառածի համեմատ։
Հա, ըներցող ջան համաձայն եմ հետդ, Վարդանիկը ոչ Լֆիկա, ոչ Նեմեց, ոչ էլ Արզաքանցյան ոչ իր ունեցվածքով, ոչ էլ քաղաքական կշիռով, բայց Վարդանիկը կարողացելա իր «թագավորությունում» կառուցել այն, ինչի մասին Լֆիկենք երազում են միայն՝ բռի ուժի ու փողի բացարձակ իշխանություն։

Ընթերցող ջան, վստահ եմ, որ ինչպես իմ մոտ, այնպես էլ քո, Գյումրին առաջին հերթին ասսոցավումա մշակույթի, կոլորիտային հումորի, արվեստի մեծանուն մարդկանց, աղետալի երկրաշարժի հետ։ Ասեմ ավելին, Գյումրի-Ալեքսանդրոպոլը քաղաք էր դեռ այն ժամանակ, երբ էրիվան-Երևանը հիմնականում թյուրքաբնակ ավան էր, որի բնակչությունը թե քանակապես և հատկապես որակապես, ընդհուպ մինչև 1915 թվական մի քանի անգամ զիջում էր Ալեքսանդրոպոլի բնակչությանը։
Բայց մեր Գյումրին միայն հուշերում է մնացել, որպես մշակութային մայրաքաղաք, իրականում այն վերածվելա քրեական մայրաքաղաքի ու այս բանի, ինչպես նաև շատ այլ բաների գլխավոր մեղավորը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է՝ իր որդյակի ու մանկլավիկների հետ միասին։ Էս սեմեյկայի բուռն գործունեության շնորհիվ մեր Գյումրին վեր է ածվել «Бандитский Петербвург» կամ «Банды Нью Йорка» կինոները հիշեցնող քաղաքի, որը ասես բաժանված լինի իրար հետ անդադար պատերազմող մասերի։
Այն իրավիճակը, որը հիմա առկա է Գյումրիում հիշեցնում է վայրի 90-ականների սկզբի մթնոլորտը, երբ մարդիկ երեկոյան վախենում էին փողոց դուրս գալ, որպեսզի չընկնեին փոխհրաձգության մեջտեղը, մարդիկ՝ հայտնվելով այս կամ այն ճամբարին «պատկանող» տարածքում ռեկետի են ենթարկվում, եթե ինչ որ բիզնես են դնում։ Գյումրիում հիմա կա երկու ճամբար, որոնք կարելիա կինոյական լեզվով անվանել «отморозки»՝ Վարդանիկենք և «блатные»՝ էդ կողմերի գողականները։
Բայց էս քրեական ռազբորկեքն էլ դեռ կարելիա չարյաց փոքրագույնը անվանել ընթերցող ջան, ի վերջո, հարցը նրանում չի, որ Գյումրիում շուտ-շուտ են իրար վրա կրակում կամ մարդկանց ռեկետ անում, հարցը տվյալ մարդու, եթե դրան կարելի է մարդ անվանել, անկշտության ու հարստացման համար կիրառվող մեթոդների մասին է։
Ընթերցողիս պատմեմ երկու օրինակ գժի թղթով օժտված աշխարհի միակ գործող քաղաքապետի հերոսություններից.
1. Ուրեմն Գյումրիում ՀՀԿ-ի այս տարվա ջախջախման հարցում մեծ դեր է խաղացել Վարդանիկի անկուշտ խասյաթն ու բռիիությունը. այն գումարները, որ հատկացված են եղել, որպպես ընտրակաշառք կամ քարոզչություն իրականացնելու համար ծախսվելու համար, էս մեր շուստրի տղեն սուսուփուս դրելա գրպանը, ոնց որ և միշտ անում էր այլ ընտրությունների ժամանակ, իսկ մարդկանց փորձելա ահաբեկելով ու վախեցնելով ստիպել, որ ՀՀԿ ընտրեն։ Արդյունքը հայտնի է բոլորին՝ ՀՀԿ-ն 24.5 տոկոս ձայն հավաքեց, իսկ ԲՀԿ-ն երկկու անգամ ավելի շատ։
2. Սակայն Վարդանիկի ամենամեծ «հերոսություններից» մեկը կապված է ռուսական եկեղեցու կառուցման հետ։ Իր չտես խասյաթից ելնելով, Վարդանիկն էնքան փող էր կոխել եկեղեցու շինարարության համար հատկացված գումարներից, որ շինարարությունը կանգնել էր՝ միջոցներ չլինելու պատճառով։ Սա դուր չէր եկել Վարդանիկի տերերին ու նրանք մատ էին թափ տվել սրա վրա, բա թե տես ինչ ես անում, ոնց ես անում, բայց եթե քո պատճառով ռուսները նեղանան մեզանից, մե՜ծ խնդիրներ կունենաս։ Վարդանիկ դու Վարդանիկ, փոխանակ իրա կոխած փողը հետ տա, բռնել էր Գյումրու կայազորում ծառայող ժամկետավոր զինվորներին էր բերել, որպես ձրի աշխատուժ ու շինարարությունը զինվորների քրտինքի հաշվին էր ավարտին հասցրել։
Բա, ընթերցող ջան, հասակցա՞ր ինչքան ցածր կարա մարդն ընկնի։ Հասկանում ես, շատ վատ բաների աչքս արդեն սովորելա՝ գողություն, ահաբեկում, սպանության, կաշառակերություն, բայց ինչ էլ լինի, խաչագողությունը (եկեղեցու կառուցման համար հատկացված փողը գողանալը նույն բանն է ըստ էության, ինչ գործող եկեղեցուց ոսկյա խաչը գողանալը) ու զինվորի շահագործումը իմ համար սրբապղծություն են, որոնք չեն կարող ներվել ո´չ այս, ո´չ էլ այն կյանքում, առավել ևս, երբ այդ ստոր արարածը չի էլ զղջում իր արարքների համար։

No comments:

Post a Comment