Wednesday, May 2, 2012

Օր չի անցնում առանց Լֆիկի հերթական բլթի

Բարի օր ընթերցող ջան, գիտեմ, հիմա կասես էս Ձկան աչքը զահլես տարավ էդ անտեր լֆիկ-մֆիկներից խոսալով, բայց դե ի՞նչ անեմ, ախր էդ քաղաքական պոռնոաստղը քանի գնումա, էնքան ակտիվանում. թե առաջ մի շաբաթը մեկ էր բլթցնում, հիմա Ատսծո ամեն օրա հերթական բոմբը անում։
Չէ, մի բան հաստատ, էշ-էշ բաներ դուրս տալու մասով լֆիկի երևակայության թռիչքը աննման է։ Գումարի դրան նրա անթաքուց ցինիզմը ու անհուն տգիտությունը, և դու կստանաս... դե վոբշեմ Լֆիկ կստանաս էլի, էլ ուրիշ ինչ կստանաս։
Մի խոսքով, արի անցնենք բուն թեմային։ Ընթերցողիս ասեմ, որ էս մեր սիրասուն Լֆոն կրեատիվը միացրելա էլ դու սուս, հիմա էլ ուղղակի ընտրակաշառք բաժանելով չի բավարարվում, այլ գնումա բանգլադեշի բակերով ու առաջարկումա, որ հետը նարդի խաղան՝ պայմանով, որ եթե ինքը կրվի՝ հաղթողին 3000 դոլլար փող կտա, եթե կրի՝ պետքա էդ բակից 100 ձայն ապահովվի իր օգտին... տեսնում ես չէ՞, սաղ դորդուբեշ էր արել, հիմա էլ ազարտա փորձում ստանալ...

Ինքը՝ Լիֆսյոնը այս մասին ասել է.
- Միշտ էլ խաղացել եմ, դուք երեւի տեղյակ չեք: Մարդկանց հարցրեք՝ կասեն: Էս 10 տարուց ավել ես միշտ էլ գնում եմ, խաղում եմ…
Բնականաբար, հայտարարել է, որ ոչ մի փող-ձենի պահ էլ չկա, բայց դե իրա մեղքը՝ իրա վիզը, ես ուրիշ հարց ունեմ.
Բա այ Լֆիկ, որ էդքան ժամանակ ունես, որ տասը տարիա նարդի ես խաղում բակեբակ, ինչի ես նիստերից բացակայու՞մ։ Չնայած, ընթերցող ջան, դե արի մարդու դրության մեջ մտնեն, ախր էդ անտեր ԱԺ-ի նստատեղերը հարմար չեն, նարդի դնել չի լինի, մարդը հո պարապ չի մնա ժամերով...

No comments:

Post a Comment